Դիետոլոգը բացահայտել է ատամների և ոսկորների համար անփոխարինելի մթերքները
Սննդաբան-դիետոլոգ Լերա Լավսկին «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությանը պատմել է, թե որ մթերքներն են պարունակում ֆոսֆոր և ինչպես է օրգանիզմին սպառնում դրա պակասը։
«Ֆոսֆորն օրգանիզմում կալցիումից հետո երկրորդ հանքանյութն է: Ֆոսֆորի 85%-ը գտնվում է ոսկորներում և ատամներում, ինչպես նաև մարմնի յուրաքանչյուր բջիջում, քանի որ այն մասնակցում է էներգիայի արտադրությանը: Այս հանքանյութի պակասը առավել հաճախ կապված են թույլ ոսկորների, հոդերի և մկանների, ատամնաբուժական կարիեսի, ականջների անհանգստության և կենտրոնացման խնդիրների, ինչպես նաև երեխաների աճի և զարգացման դանդաղեցման հետ: Ֆոսֆորի հիմնական աղբյուրներն են ձուն, միսը, ձուկը, ձավարեղենը, հատիկեղենը, բանջարեղենը, մրգերը և հատապտուղները»,- ասել է Լավսկին։