Փոխվել են կոռուպցիայի ձևերը, մեթոդները. ԹԻՀԿ գործադիր տնօրեն
«Ներկայումս ականատես ենք լինում կոռուպցիայի մի փոքր այլ դրսևորումների, կոռուպցիայի ճարտարապետությունը մի փոքր այլ է»,- ասուլիսում ասաց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը:
Նա, օրինակի համար, պարգևավճարների հետ կապված նշեց, որ դասական իմաստով կոռուպցիա չէ, բայց միանշանակ ռիսկեր պարունակում են ու այդ ռիսկերն է կարևոր վերացնել:
«Գիտենք, որ պարգևավճարով փորձում էին լուծել աշխատավարձի հետ կապված խնդիրը: Անշուտ, մենք չենք կարծում, որ դա էր խնդիրը լուծելու ձևը: Ակնկալում էինք որոշակի բարեփոխումներ կարվեին, որոնք կլուծեին ցածր աշխատավարձի հետ կապված խնդիր»,- ասաց Ս. Այվազյանը:
Նա նշեց, որ փոխվել են կոռուպցիայի ձևերը, մեթոդները:
«Անցած տարվա մեր ուսումնասիրության արդյունքները ցույց տվեցին, որ եթե նախկինում ավելի շատ կաշառքն էր կամ յուրացումն էր նշվում որպես կոռուպցիայի տեսակ, հիմա ավելի շատ նշվում էր նեպոտիզմը: Չեմ կարծում, որ ավելի շատ է, քան նախկինում, բայց համամասնությունը խախտվել է, մեզ համար ավելի տեսնալի են այս կարգի բաները»,- ասաց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը:
Հարցին՝ ականատես են լինում, որ, օրինակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբորը պատկանող ընկերությունից խոշոր գնումներ են արվել, բայց այս դեպքում չեն տեսնում Նիկոլ Փաշինյանի արձագանքը, մինչդեռ ընդդիմադիր լինելու տարիներին նա, օրինակ, Գագիկ Խաչատրյանի ընտանիքի անդամների ծառայությունը մատուցելը համարում էր հենց կոռուպցիա, ո՞րն է նրա լռության պատճառը, ասուլիսին ներկա ԹԻՀԿ ծրագրի ղեկավար Վարուժան Հոկտանյանը պատասխանեց. «Պատճառը նույնն է, ինչ այն ժամանակվա նախագահի կամ վարչապետի լռությունն այդ նույն երևույթների նկատմամբ՝ կուսակցիներ, միևնույն քաղաքական թիմի անդամ լինել»:
Հարակից հրապարակումներ`
- Հիմա ընտրակաշառքի դրսևորումները պետական ֆինանսների հաշվին են, ոչ թե նախկինի պես մի քանի օլիգարխների. Սոնա Այվազյան
- «Հետք». ԱԺ աշխատակազմի ղեկավարի ընկերությունը շարունակում է հաղթել պետական մրցույթներում
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում