Քաղաքական 19:01 08/12/2021 Հայաստան

Փաշինյանը գլխավորում է պատերազմի ու պարտության կուսակցությունը․ նա լեգիտիմ չէ․ Անդրանիկ Թևանյան

Հայաստան խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը հրապարակել է ԱԺ-ում 2022–ի բյուջեի նախագծի թեմայով ելույթը, որում ասում է․

«Պատերազմի ու պարտության կուսակցությունը ներկայացրել է 2022–ի պետական բյուջեի նախագիծը, որը չի կարող ընդունելի լինել երկու հիմնական պատճառով՝ կառուցվածքային և քաղաքական–բովանդակային։

Նախ կառուցվածքի մասին։ Սույն նախագիծը բացարձակապես չի համապատասխանում Հայաստանի առաջ ծառացած մարտահրավերներին։ Պաշտպանության ոլորտին հատկացվող գումարների չափը հուշում է, որ մեր սահմանները շարունակելու են խոցելի մնալ, բանակի արդիականացում չի սպասվում։
2022–ի բյուջեն պետք է դիտարկել հետպատերազմական տրամաբանության մեջ։ 2020–ից հետո կառավարությունը խոստացել էր բանակի վերակառուցում, ինչը ենթադրում էր համապատասխան բարեփոխումներ և դրա իրականացման համար հատկացվելիք գումարներ։ Դրանք չկան, փոխարենը պատերազմից հետո մոտ 5 անգամ ավելացվել են ծախսերն արտասահմանյան ծառայողական գործողումների համար, կրկնակի ավելացվել են ներկայացուցչական, գրասենյակային ու հագուստի համար հատկացվող գումարները։ Եթե այս ծախսերը մնային մինչպատերազմական մակարդակի վրա, ինչպես նաև կրճատվեին պարգևավճարների, պադավատների ու իշխանավորների անձնական կոմֆորտի ապահովմանն ուղղված գումարները, ապա հսկայական միջոցներ կտնտեսվեին, ինչով էլ հնարավոր կլիներ մեր հանրության ամենախոցելի շերտերից մեկի՝ շուրջ կես միլիոն թոշակառուների ամսական թոշակն ավելացնել գոնե 5 հազար դրամի չափով։ Դա կմեղմեր գների աճի ծանր հետևանքներն անապահովների համար։

Աշխարհում ընդունված է գնաճի պայմաններում գնալ ինդեքսացիայի։ Ռուսաստանն, օրինակ, իրականացնում է բյուջետային աշխատողների աշխատավարձերի ու թոշակների ինդեքսացիա՝ գնաճի հետևանքները մեղմելու համար։ Մեզ մոտ ասում են, որ մենք այդքան հարուստ չենք։ Թոշակառուների 3 տոկոսի համար ընդամենը 2․100 դրամով թոշակ բարձրացրեցին ու ասացին այլ միջոցներ չունենք։ Փաստորեն իրենց պադավատների, արտասահմանյան գործողումների ու այլ անիմաստ բաների համար բյուջեում փող գտնվում է, իսկ հենց հերթը հասնում է թոշակառուներին՝ փող չկա։ Եվ սա այն իշխանությունն է, որն իբր սիրում է բոլորին, հպարտանում բոլորով ու խոնարհվում բոլորի առաջ։
Իշխանավորների համար կարևորը փիառն է ու անձնական շահը։ Խոսքը մասնավորապես ասֆալտապատման մասին է։ Այն կապիտալի նախնական կուտակման աղբյուր է դարձել։
Թալանի, կոռուպցիայի ու պադավատապետության դեմ խոսող այս իշխանությունները կապիտալի նախնական կուտակումն իրականացնում և պաշտոնները պահում են պետական տենդերները յուրայիններին «հաղթեցնելու», խոշոր բիզնեսում ստվերային ու կասկածելի տարբերակով փայ մտնելու (Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի օրինակը վկա), իշխանության ու բիզնեսի սերտաճումն ապահովելու, նոր օլիգարխիա ձևավորելու, պետական բյուջեի միջոցները մսխելու, պետական ապարատին ու հատկապես ուժայիններին հարկատուների փողերով փաստացի կաշառելու միջոցով։
Տարիներ շարունակ պետական պարտքի ավելացումը քննադատող երեկվա հեղափոխականները 2022–ի համար նախատեսում են այն դարձնել ավելի քան 10 միլիարդ դոլար։

Ինչ վերաբերում է հարցի բովանդակային–քաղաքական կողմին, ապա այս բյուջեի նախագիծը մերժելու համար կա երկու պողպատյա հիմք՝ կառավարության ու դրա ղեկավարի ոչ կոմպետենտությունն ու ոչ լեգիտիմությունը։

Պետական բյուջեն քաղաքական փաստաթուղթ է, որը պահանջում է կանխատեսելու, հաշվարկելու, պլանավորելու և կառավարելու կարողություններ այն նախագծողներից։
2018–ի մայիսի 8–ից համոզվել ենք, որ այս որակներն իշխանության առաջին դեմքը չունի։
Տեսե՛ք․ 2020–ի պատերազմի մեկնարկին մնացել էր ընդամենը 6 օր, բայց նա սեպտեմբերի 21–ին գունագեղ ծրագրեր էր ներկայացնում 2050–ի մասին։ Այսինքն՝ պատերազմից հինգ պակաս մեր պետությունը լրիվ այլ ռեժիմի մեջ էր, իսկ հանրության գլխի տակ փափուկ բարձ էր դրվում։
Թուրքիան 2020–ի հուլիսից պաշտոնապես հայտարարում էր, որ ուղղակիորեն ներգրավվելու է Արցախի դեմ ռազմական գործողություններում, բայց հայաստանյան իշխանության ներկայացուցիչները հայտարարում էին, որ Թուրքիան չի միջամտի պատերազմին։
Այս ամենը ցույց է տալիս, որ կառավարությունն ու դրա ղեկավարը կոմպետենտ չեն ու այդ մասով ոչ լեգիտիմ են։

Եթե նույնիսկ հիմք ընդունենք, որ հունիսի 20–ի դրությամբ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը լեգիտիմության բավարար պաշար ունեին, ապա դրանից հետո ընկած ժամանակահատվածում այդ լեգիտիմությունից գրեթե բան չի մնացել։ Սա ասում եմ ոչ միայն ու ոչ այնքան ՏԻՄ ընտրությունների արդյունքներից ելնելով, որքան այլ գործոններ հաշվի առնելով։
Բանն այն է, որ հունիսի 20–ին «Քաղաքացիական պայմանագրի» ստացած մանդատն ամբողջությամբ մսխվել է։

Հարգելի՛ հայրենակիցներ
Ձեզ խաբել են, խաբում են, շարունակելու են խաբել, քանի դեռ հանդուրժում եք այս ամենը։
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձևավորվեց մի իշխանություն, որի լեգիտիմությունը հիմնված էր 4 խոստումների վրա։
Խոստում առաջին․ Նիկոլ Փաշինյանն իր քարոզարշավը կառուցել էր նախկինների դեմ դասակարգային պայքար մղելու խոստման շուրջ։ Առողջ էր այդ խոստումը, թե ոչ, այլ խոսակցության թեմա է։ Տվյալ դեպքում էականն այն է, որ իր ընտրողների մի մասն այդ խոստման համար է քվեարկել ՔՊ–ի օգտին։ Փաստն այն է, որ իշխանությունները կադրային հարցերում օգտվում են նախկինների կադրային բանկից։ Ընդ որում՝ ընտրում են նախկիններից ու նախկինագույններից վատագույններին։ Մասնավորապես՝ տեղական ընտրություններում իշխող ուժը շատ դեպքերում ներկայանում է նախկինների կամ նրանց տասովշիկների դեմքերով։

Խոստում երկրորդ․ խորհրդանիշի վերածված մուրճով ու պողպատե մանդատով պայքարել թալանի ու կոռուպցիայի դեմ։ Չկա՛ նման բան։ Այս հարցում էլ են խաբել, քանզի իրենք են թաթախվել կոռուպցիայի մեջ՝ վերածվելով ասֆալտի օլիգարխների։

Խոստում երրորդ․ «Խաղաղության դարաշրջանի» ապահովում։ Չկա՛ նման բան։ Սա ամենամեծ բլեֆն էր, որ դրվեց շրջանառության մեջ, թե իբր Նիկոլ Փաշինյանը խաղաղության կուսակցությունն է ներկայացնում, իսկ իր ընդդիմախոսները՝ պատերազմի։ 44-օրյա պատերազմին հիմա փոխարինելու է եկել 1-օրյա պատերազմների ժամանակաշրջանը։

Երբ հարց է հնչեցվում ու մեր թշնամիներից պահանջվում պատասխանել, թե արդյոք իրենք ուզո՞ւմ են ոչնչացնել Հայաստանն ու շարունակել 1915 թվականի ցեղասպանությունը, ապա դա ևս ոչ լեգիտիմության ապացույց է։ Քանզի եթե Փաշինյանն այս հարցի պատասխանն անկեղծորեն չունի, ապա դա նշանակում է, որ նա չի հասկացել, թե ինչ է տեղի ունեցել 44-օրյա պատերազմի ժամանակ ու ինչու են թուրքերը խոսում «Զանգեզուրի միջանցքից»։ Իսկ եթե նա հասկացել է ամեն ինչ, բայց նմանատիպ հարցադրումներ է հնչեցնում, ապա դա էլ է խփում իր լեգիտիմությանը։

Եվ վերջապես խոստում չորրորդ․ ապահովել փայլուն հայ-ռուսական հարաբերություններ և նախորդ շրջանի պես հակառուսական արկածախնդրության չգնալ։ Կյանքը ցույց տվեց, որ այս հարցում էլ են ընտրողին խաբել, քանզի հայ-ռուսական հարաբերությունները շարունակաբար փչացվում են։ Դրա դրսևորումներից մեկին մենք ականատես դարձանք այս տարվա նոյեմբերի 16–ին սահմանային արյունալի բախումներից հետո։ Խորհրդարանական մեծամասնության կողմից կազմակերպվեց հրահանգված հակառուսական քարոզարշավ։ Օրերս էլ իշխող ուժի կարկառուն ներկայացուցիչներից մեկն այնպիսի լյափսուս թույլ տվեց, որ Ռուսաստանի արտգործնախարարությունից ստիպված եղան ոչ դիվանագիտորեն ու կոպիտ արձագանքել՝ բացահայտելով, որ 44-օրյա պատերազմը և Արցախի պետականության կորուստը Հայաստանի իշխանությունների վարած արտաքին քաղաքականության ու մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցային գործընթացը սեփական զրոյական կետից վարելու արդյունք էին։

Եվ այսպես, այս 4 խոստումներից իզն ու թոզը չի մնացել։ Եվ ուրեմն ինչի՞ վրա է հիմնված այս իշխանությունը։ Հարցս հռետորական է։

Հիմա շատերի աչքերն է բացվել։ Մարդիկ հասկացել են, որ պատերազմի ու պարտության կուսակցությունը չի կարող խաղաղություն բերել, չի կարող մարդկանց կյանքը լավացնել, չի կարող գների աճի դեմ պայքարել։ Արժանապատիվ խաղաղություն և կյանքի նոր որակ կարող է ապահովել պատերազմի գինն իմացողն ու բանիմացը, այլ ոչ թե ՀՀ քաղաքացուն իբր սիրող ու նույն այդ քաղաքացուն մանրադրամի պես օգտագործողը։

Հայաստանը մշտապես գտնվելու է ցնցումների մեջ, քանի դեռ իշխանության ղեկին է պատերազմի ու պարտության կուսակցությունը։ Հետևաբար՝ պետք է դիմադրել ու փոխել։ Կամք, ուժ, գիտելիք, վճռականություն, միասնականություն, գաղափարականություն, կոմպետենտ թիմ, ազգային առաջնորդություն։ Ահա՛ այն բանալիները, որոնք դուռ կբացեն ցանկալի փոփոխությունների ու հաղթանակի համար»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:39
Մեդվեդևը հրապարակել է «Օրեշնիկ» հրթիռային համակարգ հարվածի տեսանյութը
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը «Օրեշնիկ» նորագույն հրթիռի...
Աղբյուր` Panorama.am
09:10
Telegram-ում խարդախության նոր տեսակ է տարածվում
Telegram-ում խարդախության նոր տեսակ է տարածվում. հաքերները սկսել են օգտատերերին ուղարկել ֆիշինգային հղում, որը ներկայացվում է որպես նվեր՝...
Աղբյուր` Panorama.am
09:01
Նոյեմբերի 22-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլու և եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 22-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 387.22դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Ոստիկանության զորքերի հրամանատարը պետությունից բնակարանային վարձի փոխհատուցում է ստացել` չունենալով դրա իրավունքը
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ գրել էինք, որ ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ Հայկ Բաբայանը, որը երազում է...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». ՔՊ կուսակցությանը նվիրատվություն կատարած ընկերությունը տուգանվում է նվիրած գումարի չափով
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ ՀՀ կոռուպցիայի...
Աղբյուր` Panorama.am
08:55
«Ժողովուրդ». Աղազարյանը վատ դրության մեջ է դրել ՔՊ-ին. համարձակ հերոս է խաղում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ վերնախավին, իսկական...
Աղբյուր` Panorama.am
08:50
«Հրապարակ». Արմավիրի մարզպետի թափուր պաշտոնում դիտարկվում է մարզպետի տեղակալ Արգիշտի Մեխակյանի թեկնածությունը
«Հրապարակ» թերթը գրում է. «Դավիթ Խուդաթյանի՝ ՏԿԵ նախարար նշանակվելուց հետո Արմավիրի մարզպետի թափուր պաշտոնում դիտարկվում է...
Աղբյուր` Panorama.am
08:50
Նիկոլի մեղավոր անմեղները
Մեռավ Փաշինյան Նիկոլը շնորհակալություն հայտնելով իր «գործընկերներից»։ Թե բա՝ «իրենց կատարած աշխատանքի համար»։ Այդքան...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Ժողովուրդ». Սիմիդյանի նախարարությունը չի կարողացել ապահովել Սևանա լճի հետ կապված աշխատանքների կազմակերպումը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին օրերի պարտադրված հրաժարականներից մեկը՝ ՏԿԵՆ Գնել Սանոսյանի հեռացումը, պայմանավորված էր...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Հրապարակ». Ժամկետ խախտած ԿԳՄՍ նախարարը պատասխանատվություն կրելո՞ւ է
«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 5-ին կառավարությունն ընդունեց որոշում, ըստ որի՝ Հայաստանի ազգային ագրարային...
Աղբյուր` Panorama.am
08:44
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:42
«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք և դրամական միջոցներ ունի Քննչական կոմիտեի ղեկավարի հավանական թեկնածուն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ArmLur.am-ը գրել էր, որ համաձայն իր աղբյուրներից ստացված տեղեկության՝ քաղաքական իշխանությունը...
Աղբյուր` Panorama.am
08:41
«Հրապարակ». Ով կփոխարինի Նարեկ Զեյնալյանին ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում
«Հրապարակ» թերթը գրում է. «Նարեկ Զեյնալյանի՝ մանդատից հրաժարվելուց հետո թափուր է մնալու նաև նրա զբաղեցրած ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
23:04
Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ադրբեջանում սեփական ստվերի ու անցյալի բարդույթների...
Աղբյուր` Panorama.am
22:44
Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում զենք օգտագործել այն պետությունների դեմ, որոնք թույլ են տալիս իրենց զենքն օգտագործել իր դեմ. Պուտին
Այսօր հրապարակված տեսաուղերձում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի հաջող...
Աղբյուր` Panorama.am
22:19
Անկախության հռչակագիրն անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ»
ՀՀ «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբը հայտարարություն է տարածել, որում անընդունելի է համարել Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հայաստանի ամերիկյան համալսարանում քննարկեցինք Հայաստանի անվտանգության մարտահրավերները. Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրել է «Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ «Wine & Talk»  միջոցառումը,...
Աղբյուր` Panorama.am
21:50
Պարզվել է «BMW»-ի և շոգեքարշի բախման հետևանքով մահացած վարորդի ինքնությունը
 Նոյեմբերի 21-ին, ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է Արտաշար...
Աղբյուր` Panorama.am
21:36
Վլադիմիր Պուտինը ուղերձ է հղել, ասելով, թե ուկրաինական հակամարտությունն ձեռք է բերել գլոբալ բնույթի տարրեր
Վլադիմիր Պուտինը հայտարարություն է արել հատուկ գործողության գոտում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Ուղերձը հրապարակել է «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
21:16
Քննիչները առգրավել են Հովիկ Աղազարյանի հեռախոսը
Նախաձեռնվել է քրեական վարույթ` Քրեական օրենսգրքի 486 հոդվածի առաջին մասով (երկու դրվագ). արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը...
Աղբյուր` Panorama.am
20:52
Աշխարհի ամենաբարձրահասակ կինը թրքուհի է, իսկ ամենացածրահասակը՝ հնդկուհի
Գինեսի ռեկորդի միջազգային օվա կապակցությամբ միմյանց են հանդիպել աշխարհի ամենաբարձրահասակ և ամենացածրահասակ կանայք։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
20:40
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարարի հետ
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել իրանցի գործընկեր Աբաս Արաքչիի հետ: X-ի իր էջում Միրզոյանը գրել է, որ անդրադարձ է...
Աղբյուր` Panorama.am
20:26
Իվանիշվիլին վարչապետի թեկնածու է ներկայացրել Իրակլի Կոբախիձեին
«Վրացական երազանք»-ի պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին վարչապետի պաշտոնում կրկին ներկայացրել է գործող վարչապետ Իրակլի Կոբախիձեի...
Աղբյուր` Panorama.am
20:12
Մատվիենկոն վերընտրվել է ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահ
ԱՊՀ երկրների Միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) խորհրդի անդամները կրկին խորհրդի նախագահ են ընտրել Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա...
Աղբյուր` Panorama.am
19:59
Իսրայելը մեկ օրվա ընթացքում հարվածների չորրորդ ալիքն է սկսել Բեյրութի ուղղությամբ
Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հինգշաբթի օրը սկսել են հարվածների չորրորդ ալիքը Բեյրութի հարավային արվարձաններին։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
19:44
Խաղաղությունը մոտ է, քան երբևէ, ՀՀ-ին և Ադրբեջանին կոչ ենք անում բաց չթողնել հնարավորությունը. Ֆիդան
Խաղաղությունը Հարավային Կովկասում մոտ է, քան երբևէ։ Ադրբեջանին և Հայաստանին կոչ ենք անում բաց չթողնել այս պատմական հնարավորությունը։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:32
Զինծառայող Հրայր Ալիխանյանը հաղթեց Սաուդյան Արաբիայի Թագավորության մասնակցին
ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Հրայր Ալիխանյանը (74 կգ) հաղթեց Սաուդյան Արաբիայի Թագավորության մասնակցին 12։2 հաշվով և նվաճեց...
Աղբյուր` Panorama.am
19:19
Պղծվում և ոչնչացվում է մեր հազարամյա մշակույթը․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան
Հռոմի Սուրբ Թովմա Ակվինացու անվան քահանայապետական համալսարանում նոյեմբերի 18-19-ը տեղի է ունեցել միջազգային համաժողով՝ նվիրված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Միրզոյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահին
Արարատ Միրզոյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահ Անտոն Հոֆրայթերին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։...
Աղբյուր` Panorama.am
18:52
Վթարային ջրանջատում Արարատի մարզում նոյեմբերի 22/23-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան
16:15 21/11/2024

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}