Ավստրալիան ԱՄՆ-ին հետևելով հայտարարել Է Պեկինի օլիմպիադան բոյկոտելու մասին
Ավստրալիան միանում է Չինաստանում ձմեռային Օլիմպիադայի դիվանագիտական բոյկոտին։ Ընդ որում երկրի մարզիկները միևնույն է մրցելու են խաղերի ժամանակ։ Այս մասին հայտնում է տեղական ABC հեռուստաալիքը՝ վկայակոչելով վարչապետ Սքոթ Մորիսոնին, գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
«Ես այդպես եմ վարվում, քանի որ դա համապատասխանում է Ավստրալիայի ազգային շահերին։ Դա ճիշտ քայլ է», - հեռուստաալիքը մեջբերում է նրա խոսքը։
Բոյկոտին կմասնակցեն քաղաքական գործիչներ և դիվանագետներ, ներառյալ նրանք, ովքեր արդեն Չինաստանում են: Ավստրալիայի օլիմպիական կոմիտեն նույնպես աջակցել է իշխանությունների որոշմանը։ Նախատեսվում է օլիմպիական խաղեր ուղարկել 40 մարզիկների։
Առաջինը նույն որոշման մասին հայտարարել է Սպիտակ տունը։ Ինչպես բացատրել է ամերիկյան կողմը, դրա համար առիթ է հանդիսացել «Սինցզյանում ՉԺՀ-ի կողմից իրականացվող ցեղասպանությունը և մարդու իրավունքների այլ խախտումները»: