Արսեն Ղուկասյան. «Ալեն Սիմոնյանը չլինի, սև շուն բալաք թուլեն լինի, պիտի պատասխան տա»
ԱԺ շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող անհետ կորածների, գերիների հարազատների հետ հանդիպման եկած «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանից լրագրողները մեկնաբանություն խնդրեցին՝ ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանի՝ գերիների մասին արած սկանդալային հայտարարությունների մասին։
Արսենյանն ասաց, գերիների վերադարձը չի կարող չլինել իշխանությունների կիզակետից դուրս, դա հումանիտար խնդիր է, ամեն ինչ պետք է անեն, որ գերիներին վերադարձնեն։
«Ոչ մի պետական պաշտոնյա ոչ մի պարագայում ու իրավիճակում չի կարող հրաժարվել մեր ռազմագերիների, գերիների վերադարձի պարտավորությունից»,- ասաց Արսենյանը։
Նրան հարցրեցին՝ իսկ կարո՞ղ են համարել դասալիք։
Արսենյանի խոսքով, այդ գնահակատականը կարող է տրվել միայն քննության արդյունքում։
«Քաղաքական գործիչները հրապարակային քաղաքականության մեջ երբեմն-երբեմն հնչեցնում են նման հռետորաբանություն, և նաև իրավունք ունեն հնչեցնել։ Մարդիկ մարդ են, խոսալու ու ինչ-որ նախադասաություններ ասել, համեմատելը հատուկ է մարդկանց»,- ասաց ՔՊ-ական պատգամավորը։
«Չէ, չէ, չէ, ստոպ, պարոն Արսենյան։ ԱԺ նախագահը նման բան իրավունք չունի ասելու»,- Արսենյանին ընդհատեց Արսեն Ղուկասյանը, ում եղբոր որդին դեռ անհետ կորած է։
Արսենյանը փորձեց արդարանալ՝ ինքը Ալեն Սիմոնյանի մասին չէր խոսում։ «Ես Ալեն Սիմոնյան բառակապակցությունը չեմ ասել»,- ասաց պատգամավորը։
«Ալեն Սիմոնյանը չլինի, սև շուն բալաք թուլեն լինի, ինքը իրավունք չունի, պատասխան պիտի տա, ցավդ տանեմ»,- ասաց Արսեն Ղուկասյանը։
Հարակից հրապարակումներ`
- Գերիների, անհետ կորածների հարազատները ԱԺ դիմաց են. «Աշոտիկին թող ուղարկի Բաքու, տղաներին վերադարձնի»
- «Հայաստան» խմբակցությունն առաջարկում է ԱԺ-ում լսումներ անցկացնել՝ գերիների, անհետ կորածների հարազատների մասնակցությամբ
- Գերիների հարազատները փակել են Հանրապետության հրապարակ տանող ճանապարհները՝ պահանջելով Ալեն Սիմոնյանին
- ՔԿ. 10 գերիները հարցաքննվել են, հարուցված քրեական գործեր չկան
- Ռուբեն Մելիքյան. Ալենի ղեկավար նեռը փաստացի գերի է հանձնվել ալիևին ու բոլորիս է դարձրել գերի
- Ալեն Սիմոնյանի սկանդալային հայտարարությունը գերիների մասին. «Արդեն իրանք չկան, իմ համար չկան»