Գերիների և անհետ կորածների հարազատները փակել են Բաղրամյան պողոտան
Բաքվում գերի պահվող, ղարաբաղյան երրորդ պատերազմում անհետ կորած զինծառայողների ու կամավորների հարազատները փակել են Բաղրամյան պողոտան։ Երթևեկությունը կաթվածահար վիճակում է։ Այստեղ են բերվել մեծ թվով ոստիկաններ։
Հիշեցնենք, որ երեկվանից գերեվարված ու անհետ կորած տղաների հարազատները դուրս են եկել փողոց՝ իրենց բողոքն արտահայտելով ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանի՝ գերիների մասին արված հայտարարությունների վերաբերյալ։
Նշենք, որ քիչ հետո ԱԺ-ում նախատեսված է կառավարության հետ հարց ու պատասխանը։ Սովորաբար Նիկոլ Փաշինյանի խորհրդարան գալուն ընդառաջ բազմաթիվ ոստիկաններ են բերվում տարածք։
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբանը հրապարակել է գերությունից վերադարձած շուրջ մեկ տասնյակից ավելի անձանց ցուցմունքներ
- Արսեն Ղուկասյան. «Ալեն Սիմոնյանը չլինի, սև շուն բալաք թուլեն լինի, պիտի պատասխան տա»
- Փոխգնդապետ Ղազարյանը դիմել է ԱԱԾ. Իրենց Հին Թաղեր և Խծաբերդ են ուղարկել առանց տեղանքին ծանոթացնելու, որ գերի ընկնեն
- Գերիների, անհետ կորածների հարազատները ԱԺ դիմաց են. «Աշոտիկին թող ուղարկի Բաքու, տղաներին վերադարձնի»
- Գերիների հարազատները փակել են Հանրապետության հրապարակ տանող ճանապարհները՝ պահանջելով Ալեն Սիմոնյանին
- Ալեն Սիմոնյանի սկանդալային հայտարարությունը գերիների մասին. «Արդեն իրանք չկան, իմ համար չկան»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան