Արդարադատության նախկին նախարարը Երևանի քաղաքապետարանին դեմ հայց է նախապատրաստում
ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանն անդրադառնալով Երևանի քաղաքապետարանի՝ Այգեստան 12-րդ փողոցի հ.8 հասցեում իրականացվող ապօրինի շինարարության դադարեցման մասին հայտարարությանը, գրում է․
«Այսօր Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որտեղ կոչ է անում դադարեցնել ինչ-որ ապօրինի շինարարություն և այն կապել է իմ անվան հետ։ Ըստ էության չանդրադառնալով հայտարարության մեջ առկա փաստերի՝ իրականության հետ առընչություն չունենալու հանգամանքներին, հայտարարում եմ, որ արդեն հանձնարարություն եմ տվել իմ փաստաբաններին համապատասխան հայց նախապատրաստել ակնհայտ զրպարտության և անհիմն, իրականությանը չհամապատասխանող հայտարարությունները հերքելուն պարտավորեցնելու պահանջի մասին»։
Նշենք, որ Երևանի քաղաքապետարանն իր հայտարարության մեջ նշել է․ «Երևան քաղաքի Այգեստան 12-րդ փողոցի հ.8 հասցեում, առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի, դեռևս ս. թ. սեպտեմբերից սկսած, իրականացվել են բնակելի տան տանիքի վերակառուցման ինքնակամ շինարարական աշխատանքներ։ Բացի այդ, ս․ թ․ նոյեմբեր ամսվա վերջերից սկսած մինչ օրս, նույն հասցեում իրականացվում են նաև երկհարկանի շինության կառուցման ինքնակամ աշխատանքներ։
Ըստ ձեռքբերված բանավոր տեղեկատվության, Գ․ Մանուկյանի մահից հետո, այդ հասցեում ինքնակամ շինարարական աշխատանքները, նախաձեռնվել, կազմակերպվել են և իրականացվում են վերջինիս որդու՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ, ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի կողմից»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում