Տեսողության խնդիրներ ունեցող մարդիկ նույնպես կարող են զգալ Մադրիդի տոնական մթնոլորտը
Մադրիդի Կառլոս III համալսարանի ծրագրավորողները գործարկել են քաղաքային անվճար Navidad Accesible հավելվածը, որը թույլ է տալիս տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց վայելել քաղաքի տոնական մթնոլորտը բոլորի հետ հավասար։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը, վկայակոչելով Europulse-ին։
Ընդհանուր առմամբ, Սուրբ Ծննդյան շրջագայությունը ներառում էր 31 վայր, ներառյալ այնպիսի խորհրդանշական վայրեր, ինչպիսիք են Պուերտա դել Սոլը, Պլասա Մայորը, Իսպանիայի հրապարակը։
Հավելվածն ունի ներկառուցված աուդիո նկարագրության համակարգ։ Այն ներառում է աուդիո ձայնագրություններ, որոնք ունկնդիրներին պատմում են այն մասին, թե ինչ կա իրենց առջև:
Համակարգը սկսում է աշխատել ավտոմատ կերպով, երբ քաղաքի Սուրբ Ծննդյան օբյեկտներից մեկի օգտատերը սեղմում է հավելվածի որոնումը ըստ աշխարհագրական դիրքի: Այնուհետև միացվում է աուդիոն, որտեղ նկարագրվում են լուսային կոմպոզիցիաները, գույներն ու սենսացիաները, որոնք փոխանցում է այս կամ այն կոմպոզիցիան, ինչպես նաև դրա ստեղծման պատմությունը։
Նշվում է, որ հավելվածը կթարմացվի և կհամալրվի ամեն տարի։