«Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթի առցանց քվեարկությունը գլխավորում է Հայաստանի ներկայացուցիչը
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթում Հայատանը ներկայացնելու է 14 ամյա երգչուհին՝ Մալենան։
«Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթի պաշտոնական կայքը առցանց քվեարկություն է կազմակերպել, մինչ բուն մրցույթի մեկնարկը։ Երգի այս միջազգային մրցույթին է մասնակցում 19 երկիր։
Ըստ կայքի քվեարկության տվյալների Հայաստանի պատվիրակության մրցույթային երգը զբաղեցնում է առաջին պատվավոր հորիզոնականը։ Հայատանի կողմից առաջադրված երգը մինչ այս պահը քվեարկության արդյունքում հավաքել է 3297 ձայն, գլխավորելով երգերի ցուցակը։ Երկրորդ տեղում է Վրաստանի երգը, երրորդ տեղում՝ Ֆրանսիան։
Հայաստանը ներկայացնող Մալենան համաեվրոպական բեմում կներկայանա «Քամի քամի» երգով։ Երգի երաժշտության հեղինակն է Դավիթ Բադալյանը (Tokionine), խոսքերի հեղինակներն են՝ Վահրամ Պետրոսյանը, Դավիթ Բադալյանը, Մալենան եւ Դավիթ Ծերունյանը, երաժշտական պրոդյուսեր՝ Անուշիկ Տեր-Ղուկասյան։
Մրցույթը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին՝ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները