Երեկվա խուլիգանությունը հերթական անգամ եղել է ծրագրավորված և այլ շենքից հրահանգված. Սեյրան Օհանյան
«Երեկ ԱԺ շենքում տեղի է ունեցել խմբակային հերթական խուլիգանությունը,հերթական անգամ խորհրդարանի պատգամավորական մեծամասնության նախաձեռնությամբ ու մասնակցությամբ փորձել են երեք հոգու հետ հաշիվ պարզել և այդ ամենը տմարդի ճղճիմ ձևով՝ հրավիրել են սեղանի շուրջ զրուցելու և մի քանի տասնյակ մարդկանցով հարձակվել նրանց վրա»,- հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
Նրա խոսքով, միջադեպի ժամանակ իրեն կրավորական է պահել այս շենքում իբր անվտանգությունն ապահովող ՊՊԾ-ն, որը մեկ անգամ ևս հուշում է, որ խուլիգանությունը հերթական անգամ եղել է ծրագրավորված և այլ շենքից հրահանգված:
«Եթե իշխող ուժն ուզում է խուլիգանապետություն կառուցել, ապա ճիշտ ճանապարհին է, եթե ուզում է մինչև վերջ վարկաբեկել պետական ինստիտուտները, ապա ճիշտ գիծ է ընտրել, իսկ եթե ուզում է հանրության ուշադրությունը շեղել Սյունիքի միջանցքի թեմայից, գերիների մասին խայտառակ հայտարարություններից, բյուջետային միոցների մսխման հաշվետվությունից և Արցախի թեմայով Հայաստանի ղեկավարությանը Ռուսաստանի ապտակից, ապա դա նրանց չի հաջողվելու»,- շեշտեց Օհանյանը:
«Հայաստան» խմբակցության ղեկավարը հայտնեց, որ դեպքը չի մոռացվելու, սպասելու են իշխանության արձագանքին:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան