«Տանը մենակ» ֆիլմի առանձնատունը տրվում է վարձով
Առանձնատունը, որում ապրել են «Տանը մենակ» ֆիլմի հերոսները, մեկ ժամից էլ քիչ ժամանակով հանձնվել է Airbnb բնակարանների վարձակալության կայքին։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
Հայտարարության նոր տարբերակում նշված է, որ ամրագրումն անհասանելի է, հաղորդում Է NBC Chicago-ն:
Չիկագոյի արվարձանում գտնվող Մաքքալիսթերների հայտնի տանը երկու սենյակ է առաջարկվել մեկ գիշերով չորս հյուրերի համար:
Ծառայությունn արժեցել է 25 ԱՄՆ դոլար։ Նախատեսվում էր հասանելի դարձնել միայն մեկ ամսաթիվ՝ դեկտեմբերի 12-ը: Բացումից մեկ ժամ անց այդ ակցիան արդեն անհասանելի է եղել։
«Կներեք, «Տանը մենակ» կացարանը ամրագրված է և այլևս հասանելի չէ», - գրված է ամրագրման կայքում:
Իսկ այն երջանիկները, ո8цтй կարողացել են առանձնատունը ամրագրել, շուտով կկարողանան վայելել Սուրբ Ծննդյան հարմարավետ մթնոլորտը։