Ինչու Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի վերադարձն առ այսօր օրակարգի հարց չի դառնում. Տիգրան Աբրահամյան
«Գրեթե մեկ տարի առաջ այս օրերին՝ հետպատերազմյա ժամանակահատվածում, ադրբեջանական զորքերը բռնազավթեցին Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը, որոնք նոյեմբերի 9-ի դրությամբ գտնվում էին հայկական վերահսկողության ներքո»,-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբկացության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Նրա խոսքով՝ ադրբեջանցիները ոչ միայն բռնազավթեցին այդ երկու գյուղերը, այլ մոտ մեկ տասնյակ զոհեր գրանցվեցին և 62 անձ գերեվարվեցին, որոնց մի մասն դեռևս չի հայրենադրաձվել:
Շեշտելով, որ տեղի է ունեցել մի գործընթաց, որն որևէ կերպ չէր տեղավորվում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակներում՝ Աբրահամյանը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին. «Արդյո՞ք այդ երկու գյուղերը տրամաբանորեն համարվում եին հայկական վերահսկողության տակ գտնվող և տեղավորվում նոյեմբերի 9-ի փաստաթղթի մեջ և ինչու այդ գյուղերի վերադարձն առ այսօր օրակարգի հարց չի դառնում»:
Նիկոլ Փաշինյանը խոսքի մեկնարկում հարգանքի խոսք հղեց այդ գյուղերում զոհված 9 զինծառայողների հիշատակին՝ ակնհայտ շեշտադրումով անտեսելով գերեվարվածներին:
Նա հայտնեց, որ այդ դրվագի հետ կապված նաև քրեական գործ կա հարուցված և ցավով արձանագրեց, որ գործով անցնող առանցքային դեմքերից մեկին այդպես էլ չի հաջողվել կալանավորել, քանի որ դատարաններն մերժել են կալանավորման միջնորդությունը:
«Ընդդմությունը նախադասություններ է ձակերպում, որոնք ենթադրում են պատասխան նախադասությունների ձևակերպում և որը հետագայում կդառնան ներքաղաքական շահարկման նյութ»,-հայտնեց Փաշինյանը և հավելեց, որ այդ թեմաները պարունակում են պետական շահերին առնչվող բազմաթիվ տեղեկություններ և գաղտնիք, որը լրացուցիչ քննության առարկա պետք է դառնան:
Տիգրան Աբրահամյանը հայտնեց, թե կան հարցեր, որոնք չունեն գաղտնիության էլեմենտներ և ինքը ընդամենը ցանկանում է իմանալ, թե կառավարությունն ընդունո՞ւմ է, որ ադրբեջանական քայլերը տեղի են ունենցել նոյեմբերի 9-ի համաձայնությունից դուրս, թե՞ եղել են այդ հայտարարության շրջանակներում:
Պատգամավորի խոսքով՝ տպավորություն կա, որ ցածր օղակների վրա է բարդվում պատերազմում պարտության ելքը:
«Եթե հերոս նահատակները գյուղերի դիրքերում կանգնած են եղել, ուրեմն այդ իրադրությունը չի համապատասխանել նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին և տրամաբանությանը»,-հայտնեց փաշինյանը և հավելեց. «Վախենամ թեման առնչվում է շատ բարձրաստիճան պաշտոնյաների, որոնց գործողությունները կոծկելու ցանկություն չունեմ»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան