Ադրբեջանական մամուլը գրում է, որ իրենց գործընկերները դաշնակցականների նկատմամբ պատժիչ գործողություններ են իրականացնում
«Իշխանությունները փորձում են Գերասիմ Վարդանյանից ստեղծել հանցավոր տարրի կերպար»,- ԱԺ-ում լրագրողներին ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն` անդրադառնալով նախորդ օրը ԱԺ-ում իշխանական պատգամավորների և ընդդիմադիր խմբակցության պատգամավորների երեք օգնականների միջև տեղի ունեցած միջադեպին։
Նրա խոսքով՝ կատարվածը իշխանությունների շոուն է ընդդեմ այն քաղաքացիների, որոնք հայրենիքի պաշտպանության առաջին դիրքերում են։
Ըստ Արծվիկ Մինասյանի՝ իշխանությունները նման միջադեպով փորձում են ուշադրություն շեղել մի շարք կարևոր օրակարգային հարցերից։
«Ակնհայտ է, որ այս արարքների թիվ մեկ պատասխանատուն պատգամավորներն են, նրանք ոչ միայն կանոնակարգ օրենքի կոպտագույն խախտումով են դրսևորել իրենց վարքագիծը, ավելին՝ իրենք կոնֆլիկտ հրահրելու և սադրանք գործադրելու ակնհայտ քայլեր են իրականացրել, որի իրավական գնահատականները պետք է տան իրավապահ մարմինները»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը և հավելեց. «ՔՊ պատգամավորներն իրենց պահել են սարսափելի փողոցային վարքագծով և այն անձինք, որոնք ներգրավված են եղել այս գործի մեջ, բոլորը պետք է բացատրություն տան»։
Ըստ Մինասյանի՝ միջադեպը հանրային նշանակություն ունի, և իշխանական պատգամավորների կողմից տուժողները ոչ թե առանձին անհատներ են, այլ հանրությունը։
Նրա խոսքով՝ եթե քրեական վարույթ իրականացնող մարմինը կփորձի միջադեպը տեղափոխել միջանձնային բնույթի դաշտ, ապա ընդդիմությունը դնելու է հանրային նշանակության հարցի պահանջը։
«Այս շրջանակներում ադրբեջանական մամուլի առաջին էջերում նյութեր են գնում, որ իրենց գործընկերները դաշնակցականների նկատմամբ պատժիչ գործողություններ են իրականացնում»,-հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղարը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան