Գիտնականները հայտնաբերել են «Օմիկրոն» շտամի երկրորդ գենետիկ տարբերակը
Ավստրալիայի Քվինսլենդ նահանգում գիտնականները հայտնաբերել են օմիկրոն կորոնավիրուսի նոր շտամի գենետիկ «ենթատեսակ»։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
Նոր ենթատեսակը հայտնաբերվել է «Օմկրոն»-ով վարակված երկրորդ ավստրալացու արյան փորձանմուշում: Վերջինս նոր էր վերադարձել Նիգերիայից: Նահանգի առողջապահության նախարարի խոսքով՝ տեղի մասնագետներին հաջողվել է հիմնամանրէի երկու ենթատեսակ առանձնացնել, որոնք երկուսն էլ առկա են Քվինսլենդում:
Ավստրալիայի ազգային համալսարանի համաճարակաբան և վարակաբան Փիթեր Քոլինսոնը կարծիք է հայտնել, որ նոր ենթատեսակը, հավանաբար, կտարածվի երկրագնդի տարբեր հատվածներում, սակայն այն նոր հիմնամանրէ անվանել չի կարելի:
Հարակից հրապարակումներ`
- Կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամը հայտնաբերվել է 57 երկրներում
- «Օմիկրոն» շտամը կարող է տարածվել երկու անգամ ավելի արագ, քան «Դելտա»-ն
- Արգենտինայում հայտնաբերվել է «Օմիկրոն» կորոնավիրուսի շտամով վարակման առաջին դեպքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան