Antifake. Հայաստանում «նիկոլիզացիայի» մակարդակը նվազել է 38.7 տոկոսով
«Հունիսի 20–ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո 6 ամսվա ընթացքում Հայաստանում շարունակաբար տեղի է ունեցել դենիկոլիզաիցա․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձայները կես տարվա ընթացքում նվազել են 166539–ով կամ 38.7 տոկոսով»,-այս մասին գրում է Antifake-ն ու համեմատում խորհրդարանական ու ՏԻՄ ընտրություններում ՔՊ ստածաց քվեները։
«AntiFake.am–ը համեմատել է ինչպես վերջին, այնպես էլ համամասնական ընտրակարգով անցկացված նախորդ երկու՝ հոկտեմբերի 17–ի և նոյեմբերի 14–ի 4 մարզերի 9 համայնքներում անցկացված ՏԻՄ ընտրությունների արդյունքները խորհրդարանական ընտրությունների արդյունքների հետ, որտեղ նույնպես «ՔՊ»–ն զգալի թվով ձայներ է կորցրել։
Այսպես, ՏԻՄ երեք ընտրություններն անցկացվել են Հայաստանի բոլոր մարզերում՝ ընդգրկելով քվեարկելու իրավունք ունեցող 1․355․621 քաղաքացիների, որը կազմում է Հայաստանում ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 52 տոկոսը։ ՏԻՄ երեք ընտրություններին քվեարկությանը մասնակցել է 565․080 ընտրող։ Համեմատության համար նշենք, որ համայնքային ընտրություններին մասնակցած քաղաքացիների թիվը կազմում է Ազգային ժողովի ընտրություններում իրենց ակտիվ ընտրական իրավունքն իրացրած քաղաքացիների 44 տոկոսը։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին 10 մարզերի 45 համայնքներում համամասնական ընտրակարգով կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով հավաքել է ընդամենը 263․946 ձայն։ Մինչդեռ Ազգային ժողովի ընտրություններում «ՔՊ»–ի հավաքած ձայների թիվը 430․485 էր»,-գրում է աղբյուրը։
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։