Իրավունք 14:25 08/12/2021 Հայաստան

Փաստաբանը հրապարակել է գերությունից վերադարձած շուրջ մեկ տասնյակից ավելի անձանց ցուցմունքներ

Փատաբան Վահան Հովհաննիսյանը գրում է.

«Երեկ հրապարակում էի կատարել այն մասին, որ Շիրակի մարզի 62 զինվորներ՝ ամբողջությամբ սպառազինված վիճակում, առանց որևէ փամփուշտ կրակելու կամովին գերի են հանձնվել 4-ից 7 ադրբեջանցի զինվորականների։

Հիշյալ հրապարակումից հետո ինձ զանգահարել կամ գրել են բազմաթիվ անձինք՝ կասկած հայտնելով գրառման իսկության վերաբերյալ։

Ի փարատումն այդ կասկածների ստորև ներկայացնում եմ գերությունից վերադարձած շուրջ մեկ տասնյակից ավելի անձանց ցուցմունքներ (իրականում դրանք շատ ավելին են)։

Գնահատականները Ձեզ եմ թողնում։

1․ Տուժող Ս․Ս-ն ցուցմունք է տվել այն մասին, որ «(…) 62 հոգով շարունակել ենք քայլել դեպի,․․․,: (…) մոտ 15-20 րոպե այդտեղ նստելուց հետո որոշեցինք մոտենալ մեզնից առաջ գտնվող տղաներին, որ հասկանանք, թե ինչ է կատարվում: Նրանք ասացին, որ թշնամու կողմից մաքուր ռուսերենով խոսացող մեկը նրանց ասել է, որ չանհանգստանանք, որ ամեն ինչ նորմալ է, ․․․․, ուստի որոշեցինք հանձնվել: Ես էլ մոտեցա տեսա, որ ճանապարհին՝ մերոնց թողած զենքերից մի քանի մետր առաջ կանգնած էին 4-5 հոգի, որոնցից առջևի կանգնածը ռուսերենով վարժ լեզվով ասում էր, որ չվախենանք, կարգն է այդպես, որ զենքերը դնենք, առաջանանք իրենց մոտ: Քայլելով առաջ՝ տեսանք, որ երեք կրակների մոտ 3-4 ադրբեջանցիներ կային զինված: Սկզբնական րոպեներին այդտեղ եղել են մոտ 7-8 հոգի ադրբեջանցիներ»:

2․ Տուժող Ռ․ Կ-ն ցուցմունք է տվել այն մասին, որ «(…) ամբողջ կազմով՝ 62 հոգով, ,․․․, լքեցինք այդ դիրքերը ,․․․,։ Մենք բոլորս մեզ մոտ եղած զենք զինամթերքներն հերթով հանձնեցինք, որից հետո ադրբեջանցիները կապեցին մեր ձեռքերը և ասացին, որ պետք է իրենց հետ գնանք ուր որ տանում են, որպեսզի մեզ տանեն հանձնեն քիչ հեռվում գտնվող ռուսներին, իսկ ով փորձի իրենց հակառակվել տեղում կսպանեն: Այդ վայրում կային շուրջ 7 հոգի ադրբեջանցի զինվորական և մեկ հրամանատար»:

3․ Տուժող Մ․ Ա-ն ցուցմունք է տվել այն մասին, որ «13.12.2020թ. ժամը 16-ի սահմաններում, մեր անձնակազմը 62 հոգով  քայլելով շարժվեցինք ,․․․, ուղղությամբ և այնտեղ կանգնած էին ադրբեջանցի զինծառայողներ:  Ադրբեջանցի զինծառայողները 3-4 հոգի էին, մեզ ասացին, որ պետք է զենքերը հանձնենք: Կրակներից մոտ 60-70 մետր հեռվում մթության մեջ երևում էին վրանները, որոնք երկուսն էին: Սկզբնական րոպեներին այդտեղ եղել են 7-8 հոգի ադրբեջանցիներ»։

4․ Տուժող Ժ․ Մ-ն ցուցմունք է տվել այն մասին, որ «մենք դիրքը բարձրացանք ընդհանուր 62 հոգով: (…) քայլելով առաջ՝ տեսանք, որ երեք կրակների մոտ 3-4 ադրբեջանցիներ կային զինված (…)»։

5․ Տուժող Հ․Մ-ն ցուցմունք է տվել այն մասին, որ «Մենք ընդհանուր 62 հոգի ենք եղել: (…) Տվյալ վայրում գտնվում էին 3-4 ադրբեջանցի զինծառայողներ, որոնց կողքով ենք մենք անցել ու հանձնել զենքերը»:

6․ Տուժող Ս․Մ-ն ցուցմունք է տվել այն մասին, որ «Ժամը 20:00-ի սահմաններում մենք հասանք նշված դիրքեր, ,․․, և ի զարմանս մեզ նշված դիրքերում տեսանք ադրբեջանական «Յաշմա» հատուկ ջոկատայիններին: Նրանք սկզբից կլինեին մոտ 6-7 հոգի: ,․․․, և մենք զենքերը հանձնել ենք»։

7․ Տուժող Յ․Կ-ն ցուցմունք է տվել այն մասին, որ  «Հասնելով Լիսագոր գյուղ՝ մեր դիմաց դուրս են եկել Ադրբեջանական հատուկ ջոկատայինները, այսպես կոչվող «Յաշմա» ջոկատի և թուրք զինվորականներ մոտ 10-12հոգի», որոնց գերի ենք հանձնվել:

8․ Տուժող Վ․Հ-ն ցուցմունք է տվել այն մասին, որ « Հասնելով նշված դիրք՝ տեսել ենք, որ ոչ ոք չկա: Իմանալով որ մյուս դասակը գտնվում է մեր թիկունքի ձախ հատվածում, շարժվել ենք այդ ուղղությամբ: Մեր տղաներից մի քանիսը մեզանից առաջ էին ընկել մոտ մի քանի հարյուր մետր ու երբ հասել են տղաների դիրքեր մտածելով, որ մեր տղաներն են, մտել են դիքեր  հասակցել են, որ ադրբեջանցիներն են: Իրենց պահանջով հանձնել ենք զենքերը: Սկզբնական պահին նկատել եմ 10 հոգի ադրբեջանցու»:

9․ Տուժող Ա․Մ-ն ցուցմունք է տվել այն մասին, որ «Հասնելով մի ինչ-որ անծանոթ տարածք՝ մեր դիմաց դուրս են եկել ադրբեջանական հատուկ ջոկատայինները, այսպես կոչվող «Յաշմա» ջոկատայինները՝ մոտ 6-8 հոգի, ովքեր մեզ ներկայացան որպես ջոկատի զինծառայողներ: Հիշյալ անձինք մեզ նկատելով իրենց զենքերը պահել են մեր ուղղությամբ և առաջարկել են հանձնել մեզ մոտ եղած զենքերը, զինամթերքը և զրահաբաճկոնները»:

10․ Տուժող Ե․Ա-ն ցուցմունք է տվել այն մասին, որ « Հասնելով մի ինչ որ անծանոթ տարածք՝ մեր դիմաց դուրս են եկել Ադրբեջանական հատուկ ջոկատայինները, այսպես կոչվող «Յաշմա» ջոկատայինները՝ մոտ 6-8 հոգի, ովքեր մեզ ներկայացան որպես ջոկատի զինծառայողներ: Հիշյալ անձինք մեզ նկատելով իրենց զենքերը պահել են մեր ուղղությամբ և առաջարկել են հանձնել մեզ մոտ եղած զենքերը, զինամթերքը և զրահաբաճկոնները»:

11․ Տուժող Վ․Մ-ն ցուցմունք  է տվել այն մասին, որ իջնելով դիրքերից հանդիպել են 6-7 «Յաշմա» ջոկատի թուրք զիվորականների, որոնք առաջարկել են հանձնվել և իրենք հանձնվել են;

12․ Տուժող Թ․Գ-ն ցուցմունք  է տվել այն մասին, որ իջնելով դիրքերից հանդիպել են 6-7 «Յաշմա» ջոկատի թուրք զիվորականների, որոնք առաջարկել են հանձնվել և իրենք հանձնվել են»։

Հիշեցնենք, որ երեկ փաստաբանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ալեն Սիմոնյանը այսօր ստել է բոլորիդ՝ ասելով թե քրեական գործեր են հարուցվելու բոլոր այն զինծառայողների վերաբերյալ, ովքեր զենքերը դրել և կամովին գերի են հանձնվել: Խծաբերդի մոտ, մինչև ատամերը զինված 62 զինծառայողներ, առանց մեկ փամփուշտ կրակելու գերի են հանձնվել 4-ից 7 ադրբեջանցու: Կրկնում եմ՝ 62 հոգով գերի են հանձնվել 4-7 հոգու: Նրանց նկատմամբ ոչ միայն քրեական գործեր չեն հարուցվել, այլև՝ նրանք հերոսներ են»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

11:37
Visa-ի երևանյան գրասենյակը ֆիլտրում է ԶԼՄ-երին
«Պարզում ենք, թե ինչ սկզբունքով են ընտրվել ԶԼՄ–ները, որոնց հասանելի կլինեն ֆորումի բանախոսները»։
Աղբյուր` Panorama.am
11:28
Ցավն էլ պետք է չափ ունենա. Ավտովթարի հետևանքով մահացել է պատերազմում զոհված Արտյոմ Խաչատրյանի եղբայրը
Ողբերգական ավտովթարի հետևանքով զոհվել է Արթուր Խաչատրյանը։ Նա 44-օրյա պատերազմում զոհված Արտյոմ Խաչատրյանի եղբայրն է։ Մինչ այդ ընտանիքը 17...
Աղբյուր` Panorama.am
11:27
Պեսկով. Ռուսաստանի խնդիրը ոչ թե միգրանտներն են, այլ անօրինական ներգաղթյալները
Ռուսաստանի համար խնդիրը ոչ բոլոր միգրանտներն են, որոնք երկիր են ժամանել, այլ միայն նրանք, ովքեր անօրինական կերպով գտնվում են Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
10:55
Ռուսական պարարտանյութերի մասնաբաժինը եվրոպական շուկայում աճել է ռեկորդային մակարդակի
Ռուսաստանի մասնաբաժինը եվրոպական պարարտանյութերի ներմուծման մեջ սեպտեմբերին օգոստոսի համեմատ աճել է 2,9 %ային կետով և հասել 32,1 %-ի։ Սա...
Աղբյուր` Panorama.am
10:52
Մանկահասակ որդիներին 30 տարի առաջ սպանած Սմիթը կրկին հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում
53-ամյա Սուսան Սմիթը 30 տարի ազատազրկումից հետո  կրկին հայտնվել է միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում գլխագրերում։ Նրան դատարանը...
Աղբյուր` Panorama.am
10:51
Շախմատի Մ12տ. ԱԱ. Հայ մասնակիցների արդյունքները
Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում շարունակվում է 2024 թվականի շախմատի աշխարհի մինչև 12 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը:  6...
Աղբյուր` Panorama.am
10:35
Գիշերային ակումբի այցելուն սեր է խոստովանել դիջեյին և կծել նրա ականջը
Գերմանիայում դիսկոտեկի այցելուն գրկել է դիջեյին և կծել նրա ականջի մի մասը։ Միջադեպի մասին հայտնում է Bild-ը։ 2023 թվականի փետրվարին Ստորին...
Աղբյուր` Panorama.am
10:25
Հայաստանը՝ հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներում
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներ է հրապարակել: «Մեր...
Աղբյուր` Panorama.am
10:18
Իրանը, ի պատասխան ՄԱԳԱՏԷ-ի բանաձևի, նոր ցենտրիֆուգներ կգործարկի
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (AEOI) ղեկավար Մոհամմադ Էսլամին հրամայել է «արդյունավետ միջոցներ ձեռնարկել», ներառյալ նոր...
Աղբյուր` Panorama.am
10:18
Ողբերգական վթար Սեբաստիա փողոցում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն նոյեմբերի 22-ին, ժամը 00:53-ին  ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում տեղի է...
Աղբյուր` Panorama.am
09:39
Մեդվեդևը հրապարակել է «Օրեշնիկ» հրթիռային համակարգ հարվածի տեսանյութը
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը «Օրեշնիկ» նորագույն հրթիռի...
Աղբյուր` Panorama.am
09:10
Telegram-ում խարդախության նոր տեսակ է տարածվում
Telegram-ում խարդախության նոր տեսակ է տարածվում. հաքերները սկսել են օգտատերերին ուղարկել ֆիշինգային հղում, որը ներկայացվում է որպես նվեր՝...
Աղբյուր` Panorama.am
09:01
Նոյեմբերի 22-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլու և եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 22-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 387.22դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Ոստիկանության զորքերի հրամանատարը պետությունից բնակարանային վարձի փոխհատուցում է ստացել` չունենալով դրա իրավունքը
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ գրել էինք, որ ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ Հայկ Բաբայանը, որը երազում է...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». ՔՊ կուսակցությանը նվիրատվություն կատարած ընկերությունը տուգանվում է նվիրած գումարի չափով
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ ՀՀ կոռուպցիայի...
Աղբյուր` Panorama.am
08:55
«Ժողովուրդ». Աղազարյանը վատ դրության մեջ է դրել ՔՊ-ին. համարձակ հերոս է խաղում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ վերնախավին, իսկական...
Աղբյուր` Panorama.am
08:50
«Հրապարակ». Արմավիրի մարզպետի թափուր պաշտոնում դիտարկվում է մարզպետի տեղակալ Արգիշտի Մեխակյանի թեկնածությունը
«Հրապարակ» թերթը գրում է. «Դավիթ Խուդաթյանի՝ ՏԿԵ նախարար նշանակվելուց հետո Արմավիրի մարզպետի թափուր պաշտոնում դիտարկվում է...
Աղբյուր` Panorama.am
08:50
Նիկոլի մեղավոր անմեղները
Մեռավ Փաշինյան Նիկոլը շնորհակալություն հայտնելով իր «գործընկերներից»։ Թե բա՝ «իրենց կատարած աշխատանքի համար»։ Այդքան...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Ժողովուրդ». Սիմիդյանի նախարարությունը չի կարողացել ապահովել Սևանա լճի հետ կապված աշխատանքների կազմակերպումը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին օրերի պարտադրված հրաժարականներից մեկը՝ ՏԿԵՆ Գնել Սանոսյանի հեռացումը, պայմանավորված էր...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Հրապարակ». Ժամկետ խախտած ԿԳՄՍ նախարարը պատասխանատվություն կրելո՞ւ է
«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 5-ին կառավարությունն ընդունեց որոշում, ըստ որի՝ Հայաստանի ազգային ագրարային...
Աղբյուր` Panorama.am
08:44
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:42
«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք և դրամական միջոցներ ունի Քննչական կոմիտեի ղեկավարի հավանական թեկնածուն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ArmLur.am-ը գրել էր, որ համաձայն իր աղբյուրներից ստացված տեղեկության՝ քաղաքական իշխանությունը...
Աղբյուր` Panorama.am
08:41
«Հրապարակ». Ով կփոխարինի Նարեկ Զեյնալյանին ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում
«Հրապարակ» թերթը գրում է. «Նարեկ Զեյնալյանի՝ մանդատից հրաժարվելուց հետո թափուր է մնալու նաև նրա զբաղեցրած ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
23:04
Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ադրբեջանում սեփական ստվերի ու անցյալի բարդույթների...
Աղբյուր` Panorama.am
22:44
Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում զենք օգտագործել այն պետությունների դեմ, որոնք թույլ են տալիս իրենց զենքն օգտագործել իր դեմ. Պուտին
Այսօր հրապարակված տեսաուղերձում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի հաջող...
Աղբյուր` Panorama.am
22:19
Անկախության հռչակագիրն անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ»
ՀՀ «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբը հայտարարություն է տարածել, որում անընդունելի է համարել Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հայաստանի ամերիկյան համալսարանում քննարկեցինք Հայաստանի անվտանգության մարտահրավերները. Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրել է «Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ «Wine & Talk»  միջոցառումը,...
Աղբյուր` Panorama.am
21:50
Պարզվել է «BMW»-ի և շոգեքարշի բախման հետևանքով մահացած վարորդի ինքնությունը
 Նոյեմբերի 21-ին, ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է Արտաշար...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան
16:15 21/11/2024

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}