«Հայաստան» խմբակցությունն առաջարկում է ԱԺ-ում լսումներ անցկացնել՝ գերիների, անհետ կորածների հարազատների մասնակցությամբ
ԱԺ «Հայաստան» խմբակցությունն առաջարկում է այսօր Ազգային ժողովում լսումներ կազմակերպել գերիների, անհետ կորած զինծառայողների հարազատների մասնակցությամբ:
«Նկատի առնելով երեկվանից գերիների, անհետ կորածների հարազատների պահանջներն ու վրդովմունքը, այսօր էլ Ազգային ժողովի հարակից տարածքում մեր հայրենակիցների հավաքը՝ առաջարակում ենք կոնսենսուսով որոշում կայացնել այսօր կառավարության հետ հարցուպատասխանից հետո անցկացնել լսում՝ հրավիրելով Նիկոլ Փաշինյանին, պաշտպանության և արտաքին գործերի նախարարներին, ԱԱԾ տնօրենին, նաև հարազատների ներկայացուցիչներին՝ հնչեցվող հարցերին պատասխաններ տալու համար»,- ԱԺ հերթական նիստի սկզբում ասաց «Հայաստան» խմբացության քարտուղար Արծվիկ Մինասյանը:
Նա նշեց, որ սա կարևոր է, որովհետև բազմաթիվ հարցեր, որոնք բարձրաձայնվում են մեր հայրենակիցների կողմից, հավանաբար քաղաքական մեծամասնությանն էլ են դիմել, շատ իրական հնարավորություն է այստեղ դրանց բոլորին պատասխաններ տալու համար:
Հիշեցնենք՝ համացանցում տեսանյութ էր հայտնել, որտեղ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մի զրույցի ժամանակ ասում է, որ «էդ գերիներն իմ համար արդեն չկան», գերիները դասալիք են։ Դրանից հետո գերիների, անհետ կորածների հարազատները բողոքի ակցիա էին իրականացրել կառավարության մոտ: Նրանք փակել էին դեպի Հանրապետության հրապարակ տանող փողոցները՝ պահանջելով Ալեն Սիմոնյանին՝ պատասխան տալու իր հայտարարության համար:
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկաններն ուժով փորձեցին բերման ենթարկել անհետ կորածի հարազատին
- Գերիների հարազատները փակել են Հանրապետության հրապարակ տանող ճանապարհները՝ պահանջելով Ալեն Սիմոնյանին
- Ո՞ւմ է ասում դասալիք, իմ երեխո՞ւն․ Անհետ կորած և գերեվարված զինծառայողների հարազատները կառավարության մոտ են
- Ալեն Սիմոնյանը փորձում է արդարանալ
- Ռուբեն Մելիքյան. Ալենի ղեկավար նեռը փաստացի գերի է հանձնվել ալիևին ու բոլորիս է դարձրել գերի
- Ալեն Սիմոնյանի սկանդալային հայտարարությունը գերիների մասին. «Արդեն իրանք չկան, իմ համար չկան»
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին