Քաղաքական 10:00 08/12/2021 Աշխարհում

Հարութ Սասունյան. Հանրածանոթ դոկտ. Օզը թեկնածու է ԱՄՆ Սենատի համար. արդյոք մեզ պե՞տք է երկրորդ Թրամփ Վաշինգտոնում

Հանրածանոթ հեռուստահաղորդավար դոկտ. Մեհմեդ Օզը նոյեմբերի 30-ին հայտարարեց իր թեկնածությունը որպես հանրապետական ԱՄՆ Սենատի երկու աթոռներից մեկի համար Փենսիլվանիայից։

Դոկտ. Օզը, ինչպես իր կուռք Դոնալդ Թրամփը, ոչ մի փորձ չունի քաղաքականության մեջ: Նա նույնիսկ չի ծառայել որպես քաղաքային խորհրդի անդամ։ Ամերիկյան հանրությունը և ամբողջ աշխարհը բավական տուժեցին հանրածանոթ ապաշնորհ Թրամփի ձեռքին, որը դոկտ. Օզին նշանակեց Սպիտակ տան մարմնակրթության, առողջության և սննդի հարցերով խորհրդում՝ «Դոկտ․ Օզի շոու»-ում որպես նախագահի թեկնածու հանդես գալուց հետո:

Բացի քաղաքական փորձի պակասից, կան մի քանի այլ խնդիրներ, որոնք պետք է խանգարեն կամ որակազրկեն դոկտ. Օզին Սենատի թեկնածությունը: Չնայած բժիշկ լինելուն՝ նա բազմաթիվ չհիմնավորված բժշկական խորհուրդներ է տվել և խթանել կասկածելի բուժումներ, ինչպիսիք են սակավակերության դեղահաբերը և հիդրօքսիքլորոքինը՝ Թրամփի կեղծ կորոնավիրուսային դեղամիջոցը՝ իրեն հարստացնելու համար վտանգի ենթարկելով ամերիկյան հասարակության առողջությունը: Նա  սոսկալիորեն առաջարկեց FOX-TV-ին, որ «երկրում դպրոցների վերաբացման պատճառով քովիդի մահվան դեպքերի 2-3 տոկոս աճը կարող է ընդունելի այլընտրանք լինել»:

Ըստ «Վիքիպեդիայի», դոկտ. Օզը «առաջ մղել է կեղծ գիտությունն ու այլընտրանքային բժշկությունը, և քննադատվել է բժիշկների, պետական պաշտոնյաների կողմից և հրապարակումներում, ներառյալ British Medical Journal-ը, Popular Science-ը և The New Yorker-ը՝ չապացուցված ապրանքներին և ոչ գիտական խորհուրդներին հավանություն տալու համար: 2014 թ․ British Medical Journal-ը հրապարակեց մի ուսումնասիրություն, որը ցույց տվեց, որ առաջարկությունների կեսից ավելին բժշկական թոք շոուների շարքում, ներառյալ «Դոկտ․ Օզի շոուն», կամ ապացույցներ չունեին, կամ հակասում էին բժշկական հետազոտություններին»:

Մյուս խնդիրն այն է, որ դոկտ. Օզը Սենատի համար առաջադրվում է Փենսիլվանիայից, թեև նա չի հանդիսանում այդ նահանգի բնակիչ: Նա ապրում է Նյու Ջերսիի հսկա  առանձնատանը, որը խախտում է Փենսիլվանիայում քաղաքական պաշտոնի համար առաջադրվելու բնակության պահանջը: 2020 թ․ վերջին նա փոխեց իր ընտրելու գրանցումը Փենսիլվանիայում գտնվող իր զոքանչին պատկանող տան վրա։ Միակ կապը, որ նա ունի այդ նահանգի հետ, այն է, որ ավելի քան երեք տասնամյակ առաջ՝ 1986 թվականին ավարտել է Փենսիլվանիայի համալսարանը:

Վերջապես, չցանկանալով որևէ նվաստացուցիչ բան ասել նրա թուրքական ծագման մասին, մնում է տեսնել, թե ընտրվելու դեպքում դոկտ․ Օզը արդյոք հանդես կգա որպես թուրքական կառավարության խոսափող, թե կծառայի Միացյալ Նահանգների շահերին: Իր թեկնածության մասին հայտարարելուց հետո մի քանի օրվա ընթացքում որոշ հոդվածներ են գրվել, որոնք կասկածի տակ են դնում նրա անվերապահ հավատարմությունը Միացյալ Նահանգներին որպես Թուրքիայի և Ամերիկայի երկքաղաքացի: Թեև դոկտ․ Մեհմեդ Օզը ծնվել է Օհայոյում, նա իր մանկության ամառներն անցկացրել է Թուրքիայում և երկու տարի ծառայել թուրքական բանակում։

Ինչ վերաբերում է հայկական հարցերում նրա դիրքորոշմանը, կա երկու ակնարկ.

1) 2014-ին Վաշինգտոնում գտնվող Թուրք-ամերիկյան ասոցիացիաների ասամբլեան հայտարարեց Հայոց ցեղասպանությունը ժխտելու իր «գլխավոր ծրագրին»՝ 2015-ին Հայոց ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ, դոկտ. Օզի մասնակցության մասին: Այնուամենայնիվ, դոկտ․ Օզի խոսնակը «Ասպարեզ» թերթին ուղղված էլեկտրոնային նամակում ասաց, որ «Դոկտ. Օզը որևէ կապ չունի դրա հետ»։

2) 2008 թվականին, երբ Նյու Յորքում ինձ շնորհում էին Էլիս Այլենդ Պատվո շքանշանը, դոկտ․ Օզը նույնպես այդ շքանշանի դափնեկիրներից էր։ Պաշտոնական արարողության ժամանակ իմ ողջույնի խոսքում այն պահին, երբ ասացի, որ ես Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգ եմ, դոկտ․ Օզը վեր կացավ իր տեղից և լքեց դահլիճը: Նրա հանդեպ արդարացի լինելու համար ասեմ, որ սա կարող էր զուտ պատահականություն լինել:

Այնուամենայնիվ, դոկտ. Օզին մնում է պարզաբանել իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ, որն արդեն ճանաչվել է ինչպես Կոնգրեսի զույգ պալատների, այնպես էլ Միացյալ Նահանգների նախագահի կողմից: Դոկտ. Մեհմեդ Օզի իրական հավատարմությունը կբացահայտվի, եթե նա որևէ դժկամություն ցուցաբերի քննադատելու իր լավ ընկերոջ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից իրականացված մարդու իրավունքների կոպիտ խախտումները:

Չնայած իր հանրածանոթ  լինելու կարգավիճակին՝ դոկտ. Օզին սպասվում է դժվարին պայքար իր քաղաքական արշավում: Սենատի ընտրապայքարում նա կմրցի մեկ տասնյակ այլ հանրապետական թեկնածուների հետ։ Եթե նա հաղթահարի այս հիմնական խոչընդոտը, ապա դուրս կգա իր դեմոկրատ մրցակցի դեմ: Ներկայիս հանրապետական սենատոր Փեթ Թումին հայտարարել է իր թոշակի անցնելու մասին։

Դոկտ․ Օզը հայտնվել է ամերիկյան լրատվամիջոցների անողոք հարձակումների տակ՝ անցյալի իր կասկածելի հայտարարությունների համար: Դոկտ. Դեյլ Սամերսը հոդված է գրել The Daily Beast-ում՝ «Խնդրում եմ մի՛ ընտրեք դոկտոր Օզին՝ նա խայտառակություն է մեր մասնագիտության համար» վերնագրով։ Սամերսն ասել է. «Ես ողջունում եմ այս հեռանկարը նույն ոգևորությամբ, որ կունենայի փորահարությամբ հիվանդանալու ժամանակ… Նա տարիներ շարունակ իր շոուում քարոզել է կեղծ գիտություն»:

Մեկ այլ հոդվածում The Daily Beast-ի թղթակից Մեթ Ուիլշտեյնը հաղորդում է կատակերգու Սթիվեն Քոլբերտի արած հեգնական մեկնաբանությունները հեռուստատեսությամբ դոկտ․ Օզի քաղաքական հեռանկարների վերաբերյալ: Հոդվածը վերնագրված էր. «Սթիվեն Քոլբերտը մերկացնում է հայտնի «ստախոս» դոկտոր Օզին Փենսիլվանիայից՝ Սենատի ընտրություններին ընդառաջ»։ Քոլբերտը ծաղրել է դոկտ. Օզի հայտարարությունը, որ իր թեկնածությունը «կօգնի վերստին վառել «աստվածային կայծը» յուրաքանչյուր ամերիկացու ներսում»:

Նա նշել է, որ դոկտոր Օզը, նախքան իր գլխարկը քաղաքական մրցաբեմ նետելը,  ունեցել է «ստախոսի շահութաբեր ասպարեզ՝ հեռուստատեսությամբ առողջության մասին կասկածելի խորհուրդներ տալով»: Քոլբերտն այնուհետև ավելացրել է. «Բայց դոկտ․ Օզի մոտ կարող են լինել ոչ միայն կեղծ բժշկական հայտարարություններ, այլ կարող են լինել կեղծ հայտարարություններ Փենսիլվանիայի մասին, որովհետև նա առաջադրվում է այնտեղ՝ չնայած տարիներ շարունակ ապրել է Նյու Ջերսիում»:

«Վաշինգտոն փոստ» թերթի էջի խմբագրի տեղակալ և սյունակագիր Կարեն Թումալթին հոդված է գրել՝ «Ինչ է պակասում դոկտ․ Օզի Սենատի քարոզարշավին» վերնագրով: Թումալթին ասել է. «Օզն այժմ իրեն առաջարկել է որպես դեղատոմս նրա դեմ, ինչը ցավ է պատճառում քաղաքականությանը։ Ինձ համարեք թերահավատ, որ Փենսիլվանիայի ընտրողները կգնեն այն գաղափարը, թե նա է այն բուժումը, որ նրանք փնտրում են»։

Դեռ հայտնի չէ, թե արդյոք դոկտ. Օզի հանրածանոթ կարգավիճակը կհաղթահարի նրա քաղաքական անփորձությունը և կեղծ բժշկական բուժումները:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:19
Անկախության հռչակագիրն անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ»
ՀՀ «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբը հայտարարություն է տարածել, որում անընդունելի է համարել Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հայաստանի ամերիկյան համալսարանում քննարկեցինք Հայաստանի անվտանգության մարտահրավերները. Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրել է «Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ «Wine & Talk»  միջոցառումը,...
Աղբյուր` Panorama.am
21:50
Պարզվել է «BMW»-ի և շոգեքարշի բախուման հետևանքով մահացած վարորդի ինքնությունը
 Նոյեմբերի 21-ին, ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է Արտաշար...
Աղբյուր` Panorama.am
21:36
Վլադիմիր Պուտինը ուղերձ է հղել, ասելով, թե ուկրաինական հակամարտությունն ձեռք է բերել գլոբալ բնույթի տարրեր
Վլադիմիր Պուտինը հայտարարություն է արել հատուկ գործողության գոտում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Ուղերձը հրապարակել է «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
21:16
Քննիչները առգրավել են Հովիկ Աղազարյանի հեռախոսը
Նախաձեռնվել է քրեական վարույթ` Քրեական օրենսգրքի 486 հոդվածի առաջին մասով (երկու դրվագ). արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը...
Աղբյուր` Panorama.am
20:52
Աշխարհի ամենաբարձրահասակ կինը թրքուհի է, իսկ ամենացածրահասակը՝ հնդկուհի
Գինեսի ռեկորդի միջազգային օվա կապակցությամբ միմյանց են հանդիպել աշխարհի ամենաբարձրահասակ և ամենացածրահասակ կանայք։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
20:40
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարարի հետ
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել իրանցի գործընկեր Աբաս Արաքչիի հետ: X-ի իր էջում Միրզոյանը գրել է, որ անդրադարձ է...
Աղբյուր` Panorama.am
20:26
Իվանիշվիլին վարչապետի թեկնածու է ներկայացրել Իրակլի Կոբախիձեին
«Վրացական երազանք»-ի պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին վարչապետի պաշտոնում կրկին ներկայացրել է գործող վարչապետ Իրակլի Կոբախիձեի...
Աղբյուր` Panorama.am
20:12
Մատվիենկոն վերընտրվել է ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահ
ԱՊՀ երկրների Միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) խորհրդի անդամները կրկին խորհրդի նախագահ են ընտրել Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա...
Աղբյուր` Panorama.am
19:59
Իսրայելը մեկ օրվա ընթացքում հարվածների չորրորդ ալիքն է սկսել Բեյրութի ուղղությամբ
Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հինգշաբթի օրը սկսել են հարվածների չորրորդ ալիքը Բեյրութի հարավային արվարձաններին։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
19:44
Խաղաղությունը մոտ է, քան երբևէ, ՀՀ-ին և Ադրբեջանին կոչ ենք անում բաց չթողնել հնարավորությունը. Ֆիդան
Խաղաղությունը Հարավային Կովկասում մոտ է, քան երբևէ։ Ադրբեջանին և Հայաստանին կոչ ենք անում բաց չթողնել այս պատմական հնարավորությունը։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:32
Զինծառայող Հրայր Ալիխանյանը հաղթեց Սաուդյան Արաբիայի Թագավորության մասնակցին
ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Հրայր Ալիխանյանը (74 կգ) հաղթեց Սաուդյան Արաբիայի Թագավորության մասնակցին 12։2 հաշվով և նվաճեց...
Աղբյուր` Panorama.am
19:19
Պղծվում և ոչնչացվում է մեր հազարամյա մշակույթը․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան
Հռոմի Սուրբ Թովմա Ակվինացու անվան քահանայապետական համալսարանում նոյեմբերի 18-19-ը տեղի է ունեցել միջազգային համաժողով՝ նվիրված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Միրզոյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահին
Արարատ Միրզոյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահ Անտոն Հոֆրայթերին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։...
Աղբյուր` Panorama.am
18:52
Վթարային ջրանջատում Արարատի մարզում նոյեմբերի 22/23-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ...
Աղբյուր` Panorama.am
18:39
Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում
«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը այս անգամ անդրադարձել է Թուրք-ադրբեջանական տարաձայնություններին էներգետիկ ոլորտում: Հոդվածում,...
Աղբյուր` Panorama.am
18:24
Ժամկետային զինծառայող Սամվել Գրիգորյանը 9։1 հաշվով հաղթեց Ղազախստանի մասնակցին
 ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Սամվել Գրիգորյանը (82 կգ) 9։1 հաշվով հաղթեց Ղազախստանի Հանրապետության մասնակցին և...
Աղբյուր` Panorama.am
18:12
Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական ռազմաբազա
Թուրքիան շարունակում է հարաբերությունները խորացնել ու զարգացնել աֆրիկյան երկրների հետ։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիան Սոմալիի հետ...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վթարային ջրանջատում Արարատի մարզում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Աղբյուր` Panorama.am
18:00
ԱՀԿ. Աղմուկը՝ մարդու առողջության համար թաքնված սպառնալիք
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետազոտողները պարզել են, որ 85 դԲ (դեցիբել) բարձր ֆոնային աղմուկը կարող է հրահրել...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ըմբշամարտի զինվորականների ԱԱ. Տիգրան Մինասյանը՝ արծաթե մեդալակիր, Շանթ Խաչատրյանը՝ բրոնզե
55 կգ քաշային կարգում ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Տիգրան Մինասյանը նվաճեց Երևանում անցկացվող Ըմբշամարտի զինվորականների...
Աղբյուր` Panorama.am
17:43
ՔԿ. Խափանման միջոց կալանքի միջնորդությունների ներկայացման դեպքերը նվազել են
Քննչական կոմիտեն ուսումնասիրել է 2024թ․ առաջին ինը ամիսների ընթացքում իր ստորաբաժանումներում քննվող քրեական վարույթներով խափանման միջոցների...
Աղբյուր` Panorama.am
17:35
Իլոն Մասկի Tesla էլեկտրամոբիլները ԱՄՆ-ում ճանաչվել են ամենավտանգավորները
ԱՄՆ-ի Ճանապարհների երթևեկության անվտանգության ազգային վարչությունը (NHTSA) վերլուծել է վթարների վիճակագրությունը և եզրակացրել, որ երկրում...
Աղբյուր` Panorama.am
17:24
ՖԱՖ. Այս խայտառակ վիճակի պատասխանատուն ՀՖՖ այսօրվա ղեկավարությունն է
««Վեստ Արմենիա» ակումբի ֆուտբոլիստներն դուրս չեկան «Փյունիկի» դեմ։ Սա կլինի «Վեստ Արմենիայի» 2-րդ տեխնիկական պարտությունը, ևս մեկի դեպքում ակումբը ավտոմատ կհեռացվի առաջնությունից»
Աղբյուր` Panorama.am
17:20
Գավառում վտանգավոր պանիր է արտադրվել
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել է անհատ ձեռնարկատեր Արման Սենոքյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը...
Աղբյուր` Panorama.am
17:11
Կոսմետոլոգ. Մաշկի ծերացման հիմնական պատճառները
Մաշկի ծերացման երկու տեսակ կա՝ բնական և վաղաժամ: «Որպես կանոն, տարիքային փոփոխությունները տեղի են ունենում աստիճանաբար և ամենից հաճախ...
Աղբյուր` Panorama.am
17:09
44-օրյա պատերազմի մասնակիցը Դալմայի այգիների ջրատարի մոտ թողել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք
Բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման և առգրավման թեման ոստիկանության համար մնում է արդիական: Օպերատիվ աշխատանքին զուգահեռ...
Աղբյուր` Panorama.am
17:00
Մեդվեդևը հայտնել է Ուկրաինայի դեմ ռազմական գործողությունների մասնակիցներին վճարելու խնդիրների մասին
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության (ՀՌԳ) մասնակիցներին վճարումների հետ...
Աղբյուր` Panorama.am
16:53
Արտածին դրական գործոնները թուլանում են։ Կառավարությունից պահանջվում են հրատապ գործողություններ. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է 2024թ. առաջին ինն ամիսներին ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվությունը։ Այսպիսով՝ •...
Աղբյուր` Panorama.am
16:39
Նոյեմբերի 25-ից մեկնարկում է ձմեռային զորակոչը
Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող  նախագծերի փաթեթով որոշում ընդունեց 2024 թ. նոյեմբերի 25-ից մինչև 2025 թ. հունվարի 31-ը,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան
16:15 21/11/2024

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}