Microsoft-ի «ապագայի աշխատավայրը» արժանացել է Red Dot մրցանակի՝ լավագույն դիզայնի համար
Microsoft Office Envisioning Team-ը ներկայացրել է հիբրիդային աշխատավայրի Flowspace Pod Hybrid Workplace նախագիծը: Այս մասին հայտնում է MSPoweruser կայքը։
Մոդուլը նախատեսված է հատկապես այն աշխատանքի համար, որի պարագայում պետք է կենտրոնանալ: Ըստ դիզայներների մտահաղացման՝ Flowspace Pod պարկուճը ստեղծում է հարմար և մտերմիկ մթնոլորտ:
Դրանում կա փոքր սեղան և հարմարավետ աթոռ, մեծ էկրան, որը կարող է տարբեր կերպ դիրքավորվել, ինչպես նաև կան տեսազանգերի համար բարձրախոսներ: Առաստաղը, հետևի պատը և հետ քաշվող կողային վահանակները հաճելի լուսավորության հետ միասին ստեղծում են ապահով, անձնական տարածքի զգացում:
Դեռ հայտնի չէ, թե ինչպես է կիրառվելու այդ կոնցեպտը, սակայն այն արդեն արժանացել է Red Dot մրցանակի՝ լավագույն դիզայնի համար։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան