Այսօր էլ եմ պատրաստ եմ իմ որդուն հանձնել գերիների վերադարձի դիմաց. Փաշինյան
«Քարոզարշավի ժամանակ ասում էիք, որ ձեզ համար բոլոր գերիները հավասար են և պատրաստ եք դրա համար ձեր որդուն հանձնել գերիների փոխարեն: Հետո ասում էիք, որ գերիները մեզ կներեն, եթե ևս երկու ամիս մնան գերու կարգավիճակում: Հետո արդեն ասում էիք՝ դեռ պետք է քննել՝ գերի ընկնելը հանցագործություն է, թե ոչ։ Հիմա մի հատ կողմնորոշվեք, գերիների՝ դրսում կանգնած ծնողները սպասում են ձեր պատասխանին, ի վերջո, ինչպիսի՞ն է ձեր դիրքորոշումը գերիների վերաբերյալ, փակվա՞ծ է արդյոք այդ հարցը ձեզ համար»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանին այս հարցերն ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։
«Ես այսօր էլ եմ պատրաստ իմ որդուն հանձնել գերիների վերադարձի դիմաց: Այն ժամանակ այդ առաջարկը պաշտոնական, ոչ պաշտոնական խողովակով արել ենք ադրբեջանական կողմին, արձագանք չի գտել», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա վերահաստատեց, որ գերեվարման ամեն դեպք պետք է հետաքննվի և իր ասածում ոչ մի զարմանալի բան չկա. «Կլինեն գերեվարման դեպքեր, որտեղ կոնկրետ քրեաիրավական հետևանք չի լինի, կլինեն դեպքեր, որտեղ քրեաիրավական հետևանքներ կլինեն։
Ամեն օր աշխատանք է արվում գերիների վերադարձի համար, բայց դա չի նշանակում, որ վերադարձան՝ հետաքննություն չի արվելու: Իհարկե, արվելու է։ Արվել է, արվում է և արվելու է, իմ ասածների մեջ ի՞նչն է տարօրինակ»:
Էլինար Վարդանյանը նախ արձագանքեց, որ անհետ կորած և գերեվարված զինծառայողների ծնողները երեկ և այսօր սպասում էին նրա հետ հանդիպման, չի հանդիպում:
«Երկրորդ. գիտեմ, որ զինվորականներն ունեն պարտականություններ, դուք ձեր պարտականությունները գիտե՞ք։
Երրորդ. դուք 18 տարեկաններին մեղադրում եք վախենալու, չկողմնորոշվելու մեջ, հետո քրեական գործեր հարուցելու սպառնալիքով եք խոսում գերիների հետ։ Բա նոյեմբերի 9-ից հետո դո՞ւք որտեղ էիք, կողմնորոշվե՞լ էիք։ Թեև կարող եք չպատասխանել, շատ լավ գիտենք՝ որտեղ էիք»,- հարցրեց ընդդիմադիր պատգամավորը:
«Ես նոյեմբերի 9-ից հետո էլ, առաջ էլ իմ պաշտոնավարման դիրքերում եմ եղել։ Ես ոչ մի վայրկյան դրանից չեմ կտրվել։ Էլի դեղին ժիգուլու կանխավարկածը սկսեցիք, թե էդ որտեղ էիք։ Հայաստանի Հանրապետությունում էի, իմ պարտականությունները կատարելու շրջանակում էի, իմ ենթակայության տակ գտնվող ինստիտուտներում էի:
Իսկ ես ում հետ կհանդիպեմ, ում հետ չեմ հանդիպի՝ դա իմ որոշումն է, դա դուք չեք որոշում, թե ես ում հետ հանդիպեմ, ում հետ՝ չհանդիպեմ: Իմ պարտականությունները շատ լավ գիտեմ, ձեր պարտականություններն էլ շատ լավ գիտեմ», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
Հարակից հրապարակումներ`
- Լացացնում եմ՝ լացեք. Մամիջանյանը՝ ՔՊ-ական պատգամավորներին
- Թե արտիստիզմը, թե պատասխանի տեխնիկան ուղղակի զրոյական է. Աննա Մկրտչյանը՝ Փաշինյանին
- Ինչու Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի վերադարձն առ այսօր օրակարգի հարց չի դառնում. Տիգրան Աբրահամյան
- «Ասպրամ Կրպեյանը չի էլ ուզում Նիկոլի երեսը տեսնել»
- Գերիների, անհետ կորածների հարազատները դեռ Բաղրամյան պողոտայում են
- ՄԻՊ ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության բաժիններ անհետ կորած և գերեվարված անձանց հարազատներին բերման ենթարկելու առնչությամբ
- Գերիների և անհետ կորածների հարազատները փակել են Բաղրամյան պողոտան
- Արսեն Ղուկասյան. «Ալեն Սիմոնյանը չլինի, սև շուն բալաք թուլեն լինի, պիտի պատասխան տա»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան