Գերիների, անհետ կորածների հարազատները ԱԺ դիմաց են. «Աշոտիկին թող ուղարկի Բաքու, տղաներին վերադարձնի»
Բաքվում գերության մեջ պահվող, ղարաբաղյան երրորդ պատերազմում անհետ կորած զինծառայողների հարազատներն այս պահին հավաքվել են Ազգային Ժողովի շենքի դիմաց՝ իրենց բողոքն արտահայտելու Ալեն Սիմոնյանի երեկվա հայտարարության կապակցությամբ։
«Նիկոլ Փաշինյանն ասում էր, պատրաստ է իր որդուն՝ Աշոտիկին փոխանակել գերիների հետ։ Թող հիմա ուղարկի, կարծում եմ այնտեղ Աշոտիկին՝ որպես պետական այրի որդի, չեն խոշտանգի։ Թող վերադարձնի մեր գերիներին, թող մի քիչ էլ Աշոտիկն անցնի այդ տառապանքների միջով։ Քրիստոնյայի անվան տակ սատանայի գավազանով թող չխաբի, չմոլորեցնի ժողովրդին»,-լրագրողների հետ զրույցում ասած ծնողներից մեկը։
ԱԺ դիմաց բողոքի ակցիա իրականացնող ծնողը հիշեցրեց, երբ Փաշինյանը եկավ իշխանության, բացեց Ազգային Ժողովի դարպասները, հայտարարեց՝ ԱԺ-ն ժողովրդին է, իսկ հիմա այդ դարպասները զմռսված են։
«ԱԺ-ն բիզնես կենտրոն է, որը կոչված է բավարարել ինչ-որ շահեր, որոշակի մարդկանց քմահաճույքները։ Գիտե՞ք ինչն է վիրավորական։ Շարում են ոստիկաններին։ Ումի՞ց են պաշտպանում, մենք՝ այստեղ կանգնածներս հանցագործնե՞ր ենք։ Պահանջատեր ենք։ Մեզ՝ զավակի խնդիր ունեցողներիս ասում են՝ անադեկվատ են գործողությունները։ Բա ի՞նչ եք ուզում, գանք ողջունե՞նք ձեր բյուջեի քննարկումները։ Ասում են՝ Ալենին մեքենա առնելը մատի փաթաթան են սարքել։ Ես ասում եմ՝ գնացեք, նայեք դիրքերը, խնդիր չկա՞։ Ես չեմ ասում՝ բյուջեից թոշակ բաժանեք, թոշակ բարձրացրեք, մեր պահանջը հայրենիքն ուժեղացնելն է»,- խոսքը շարունակեց զինծառայողի հայրը։
Տեսանյութը՝ News.am-ի։
Հարակից հրապարակումներ`
- Գերիների հարազատները փակել են Հանրապետության հրապարակ տանող ճանապարհները՝ պահանջելով Ալեն Սիմոնյանին
- ՔԿ. 10 գերիները հարցաքննվել են, հարուցված քրեական գործեր չկան
- Ալեն Սիմոնյանը փորձում է արդարանալ
- Ռուբեն Մելիքյան. Ալենի ղեկավար նեռը փաստացի գերի է հանձնվել ալիևին ու բոլորիս է դարձրել գերի
- Ալեն Սիմոնյանի սկանդալային հայտարարությունը գերիների մասին. «Արդեն իրանք չկան, իմ համար չկան»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան