08.12.2021. Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 410 նոր դեպք, 10 մարդ մահացել է
Հայաստանում, դեկտեմբերի 7-ին, կատարվել է 8485 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 410 նոր դեպք։ 408 հիվանդ առողջացել է, 10-ը մահացել։ Այս մասին հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։
Նշվում է նաև, որ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 341468 դեպք, որոնցից 322814 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 9462 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7728 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1464 է:
Ընդհանուր կատարվել է 2419770 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան