Թուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է սկսվել
Թուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել իշխող կուսակցության և գլխավոր ընդդիմադիր պատգամավորների միջև։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
Ինչպես հետեւում է խորհրդարանի կայքում հեռարձակվող հեռարձակումից, միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ընդիմադիր պատգամավոր Էրքան Այդինը խորհրդարանի նիստին ներկա նախարար Սուլեյման Սոյլուին հարցրել է, թե ինչու է նա օգտվել հայտնի թուրք գործարար Սեզգին Բարան Քորքմազի ինքնաթիռից, որը երկրից փախել է փողերի լվացման մեղադրանքներից հետո և այժմ կալանքի տակ է գտնվում Ավստրիայում:
Սոյլուն ընդդիմադիր պատգամավորին մեղադրել է ստելու մեջ, ինչից հետո պատգամավորների միջև լեզվակռիվ է սկսվել, որը վերածվել է ծեծկռտուքի։ Խորհրդարանի նիստն ընդհատվել է։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա