Ալբերտ Հովհաննիսյանի հայր. Դու պարտավոր ես պաշտպանել և՛ գույքդ, և՛ ընտանիքդ, անողնաշար, անգլուխ արարած
Արցախում հերոսացած Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը գրում է.
«Ցանկացած իշխանության գործառույթն է պաշտպանել պետությունը և քաղաքացիների իրավունքները: Եթե ոչ մեկն ես կարողանում անել, ոչ էլ մյուսը՝ լուռ պիտի հեռանաս:
Փաստացի խոստովանում եք, որ թույլ ու անկարող եք, որ թշնամիդ ձեզ շանտաժ է անում՝ օգտագործելով սեփական քաղաքացիներիդ: Նույն բանն է, որ շանտաժ անեն և գույքդ պահանջեն՝ ընտանիքիդ անդամներին գերեվարելով, իսկ դու կանգնես ասես՝ իրանք իմ համար չկան: Դու պարտավոր ես պաշտպանել և՛ գույքդ, և՛ ընտանիքդ, անողնաշար, անգլուխ արարած...
Հ.Գ
Եթե երկրի ղեկավարը իրեն պաշտպանող զինվորի մասին խոսա պլյուս մինուսով,մի տգետ նախարար էլ ասի մեռել են, Ազգային ժողովի խոսնակ ա ինչ ա ասի՝ գերին իր համար չկա, ժողովուրդ, էլ ով էս պետության կառավարիչների խոսքը հաշվի կառնի»։
Հարակից հրապարակումներ`
- Գերիների հարազատները փակել են Հանրապետության հրապարակ տանող ճանապարհները՝ պահանջելով Ալեն Սիմոնյանին
- Ալեն Սիմոնյանին խորհուրդ կտամ զգույշ արտահայտվի, որ հետո մեր դաշնակիցներից ապտակներ չստանա. Վահե Հակոբյան
- Ալեն Սիմոնյանը փորձում է արդարանալ
- Ալեն Սիմոնյանի սկանդալային հայտարարությունը գերիների մասին. «Արդեն իրանք չկան, իմ համար չկան»
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին