Մինչ օրս Աշոտ Մինասյանի պաշտպանական կողմին չի տրամադրվել կալանավորելու մասին որոշումը․ փաստաբան
Փաստաբան Միհրան Պողոսյանը գրում է․
«ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում աշխատող Տիգրան Սիմոնյանը, ով դեկտեմբերի 1-ին հրահանգով որոշել է կալանավորել «Սիսական-ջոկատ»-ի հրամանատար, Արցախյան 3 պատերազմների ժամանակ իր ընտանիքի հաշվին նաև Տիգրան Սիմոնյանին պաշտպանած Աշոտ Մինասյանին, մինչ օրս որևէ ջանք չի գործադրել, մարմնի որևէ մաս չի շարժել, չի գրել /հասկանում եմ, որ դժվար է/ ու պաշտպանական կողմին չի տրամադրել կալանավորելու մասին որոշումը։
Ամենայն հավանականությամբ քաղաքական պատվերի շրջանակներում շատ գործ ունենալն է պատճառը, որ սույն պարոնին թվում է թե անձանց կարելի է կալանավորել «քաղվածքի» հիման վրա, սակայն շտապեմ տեղեկացնել, որ էդ քաղվածքը մի օր ձեռդ ա, մի օր...
Մի օր էլ քեզ են կալանավորելու....
Այսքանից հետո եզրակացությունները թողնում են ձեզ, թե ինչ է անում մարդու հետ Ռոմանոս Պետրոսյանի տեղակալ աշխատելը»
Հարակից հրապարակումներ`
- Միհրան Պողոսյան. Մենք ցույց կտանք Աշոտ Երկաթի դեմ հարուցված քրեական գործի փուչիկ լինելը
- Աշոտ Մինասյանը վտանգ է ներկայացնում, քանի որ ամեն վայրկյան կարող է համախմբել նվիրյալներին. Ռեժիսոր
- Ռոմանոս Պետորսյանի նախկին տեղակալն Տիգրան Սիմոնյանն է որոշում կայացրել կալանավորել Աշոտ Մինասյանին. Ագնեսա Խամոյան
- Փաստաբան. Աշոտ Մինասյանը կալանավորվեց
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին