Նոր Հայաստանում ամեն ինչ հպարտ որակված քաղաքացիներին խաբելո՞ւ և լայքեր կորզելու համա՞ր է. Արեգնազ Մանուկյան
«Հոկտեմբերի 28-ին կառավարության որոշմամբ Արագածոտնի մարզպետ է նշանակվել Ռազմիկ Պետրոսյանը, մամուլը հետաքրքրվել էր և ԿԳՄՍ նախարարությունից պաշտանական տվյալ էր ստացել, որ Պետրոսյանը դիպլոմ է ստացել Հովնանյանի անվան համալսարանից 2002թ. ին, այն դեպքում, երբ այդ համալսարանը չի ունեցել անգամ գործունեության լիցենզիա»,-կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը:
Պատգամավորը հայտնեց, որ մարզպետն ու մարզպետարանը չի հերքել կեղծիքի փաստը, իսկ ԿԳՄՍ նախարարության տված պատասխանի համաձայն այդ դիպլոմն անցողիկ չէ, քանի որ գործունեության ժամանակ այն եղել է չհավատարմագրված ԲՈՒՀ:
Մանուկյանը հետքարքրվեց, թե կառավարությունը Ռազմիկ Պետոսյանին նշանակելիս չգիտեր, որ նրա կրթական ցենզը չի համապատասխանում մարզպետի պաշտոնին և ինչո՞ւ է անգամ այս հարցի բացահայտումից հետո նա շարունակում մնալ մարզպետ:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը բացատրեց, որ կառավարությունում պարզ ընթացակարգով ընդունում են փաստաթղթեր, որոնք այդ վարչությունները պարտավոր չեն ստուգել:
«Կառավարությունում ոչ մեկը չի ստուգում, թե 2002 թվականին որևէ բուհ լիցենզիա ունի, այն ավարտվել է, թե ոչ»,-հայտարարեց Գնել Սանոսյանը և հավելեց՝ որ հարցն իրավական տիրույթում է և այնտեղ էլ պարզաբանում կստանա:
Արեգնազ Մանուկյանը հայտնեց, որ իր հրապարակած փաստերի հիման վրա, արդեն պետք է արագացված տեմպերով քննություն իրականացվեր և պետրոսյանը պաշտոնանկ արվեր:
Պատգամավորն ասաց, որ կարող է եզրակացնել, որ իմանալով մարզպետի պաշտոնին չհամապատասխանելու մասին, նշանակվել է, հետևաբար կա ապօրինի նշանակված մարզպետ, որը պետական բյուջեին վնաս է տալիս՝ ստանալով աշխատավարձ, հավելավճար, ծառայողական մեքենա:
«Եթե շարունակում է պաշտոնավարել, ուրեմն այս մարդը իշխանություններին պետք է ՔՊ-ին ձայներ ապահովելու համար»,-նկատեց «Հայաստան» խմբակցության պատգամավորը և հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանը նախկինում իր ֆեյսբուքյան էջով հայտարարել էր, որ իր անմիջական ցուցումով գործ է հարուցվել իր մերձավոր ազգականի նկատմամբ, որը կեղծ դիպլոմ էր ներկայացրել և նշանակվել «Դիլիջան» ազգային պարկի փոխտնորեն՝ գրելով. «Սա նոր Հայաստանն է, վարչապետի որևէ ազգական չի կարող վեր լինել օրենքից, կամ լինել արտոնյալ»:
«Նոր Հայաստանում ամեն ինչ ձևական ֆեյսբուքյան գրառումների համա՞ր է, հպատ որակված քաղաքացիներին խաբելո՞ւ և լայքեր կորզելու համա՞ր է»,-հարցրեց Մանուկյանը:
Գնել Սանոսյանը հորդորեց հարգանքով վերաբերվել Ռազմիկ Պետրոսյանի անցած ուղուն:
Հարակից հրապարակումներ`
- Լացացնում եմ՝ լացեք. Մամիջանյանը՝ ՔՊ-ական պատգամավորներին
- Թե արտիստիզմը, թե պատասխանի տեխնիկան ուղղակի զրոյական է. Աննա Մկրտչյանը՝ Փաշինյանին
- Ինչու Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի վերադարձն առ այսօր օրակարգի հարց չի դառնում. Տիգրան Աբրահամյան