Չկա ՀԴՄ-ների աճի ձեռքբերումը, չկա Քարվաճառը որի ռեստորանում պարոն Փաշինյանի ՀԴՄ կտրոն չէին տվել. Արթուր Խաչատրյան
«Թուղթն ամեն ինչին կդիմանա»,-ԱԺ-ում քննարկվող 2022թ. պետական բյուջեում նախանշված 7 % տնտեսական աճի անհավանականությունը շեշտեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Կանխատեսումների վստահելիությունը գնահատելու համար պատգամավորը ներկայացրեց, թե ինչ վիճակում է տնտեսությունն այսօր և նկատեց, որ 2021 թվականի երրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն եռամսյակի նկատմամբ տնտեսական աճը կազմել է 2.6%, իսկ հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա համեմատ աճել է 4,4%-ով:
Խաչատրյանը նկատեց, որ արդյունաբերկան արտադրանքի ծավալն աճել է 0.7 %-ով, իսկ գյուղատնտեսակն ապրանքներինը նվազել 1.5 %-ով:
Պատգամավորի խոսքով՝ նման ցուցանիշների դեպքում հաջորդ տարի 7 %-ի աճն ապահովելն իրատեսական չէ:
«Փաշինյանը, իր հայտնի 100 փաստեր այս պահին ընդհատված սերիալում, պարբերաբար նշում էր ՀԴՄ կտրոնների աճի մասին: Երևի թե նկատել եք, որ այդ սերիալն այլև չի հեռարձակվում, չկա նաև այն ռեստորանը, որտեղ Փաշինյանին ՀԴՄ կտրոն չէին տվել, չկա Քարվաճառը, որտեղ պարոն Փաշինյանի ՀԴՄ կտրոն չէին տվել։ Բայց ակներևաբար այդ փաստը ներառված չէ կառավարության հաջողությունների ցանկում»,-ասաց Արթուր Խաչատրյանը։
Ըստ պատգամավորի, 2021թ-ին տնտեսությունը չի վերադարձել 2019 թվականի մակարդակին և պարզ չէ, թե ինչի հիման վրա է կառավարության նման լավատեսությունը։
Արթուր Խաչատրյանի համար անհասկանալի է, թե կառավարությունը իր սահմանած 7 %-ի տնտեսական աճն ինչպես է ապահովելու։
Հարակից հրապարակումներ`
- Հուլիսին 6.1% գնաճի պարագայում իրական աշխատավարձերը նվազել են 0.4 %-ով, իսկ հոկտեմբերին գնաճն արդեն 9,1 % է. Վահե Հակոբյան
- 2021թ. ԱՆ բյուջեն 114 մլրդ դրամ էր, բայց արդեն հատկացվել է 142.2 մլրդ դրամ. Տիգրան Խաչատրյան