Միհրան Մուսայելյանը գերության մեջ ենթարկվել է բռնության, առողջությանը պատճառվել է ծանր վնաս. ԱՀ դատախազություն
Արցախի դատախազությունից հայտնում են, որ Աշան համայնքի բնակիչ Միհրան Մուսայելյանը գերության մեջ ենթարկվել է բռնության, առողջությանը պատճառվել է ծանր վնաս:
«Ինչպես արդեն հաղորդվել էր, սույն թվականի նոյեմբերի 26-ին մոլորվելու հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ էր հայտնվել և ռուս խաղաղապահերի միջնորդությամբ հայկական կողմին վերադարձվել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Աշան համայնքի բնակիչ Միհրան Մուսայելյանը:
Մ. Մուսայելյանի մարմնի վրա առկա վնասվածքների առաջացման մեխանիզմը, տեղակայությունը և առողջությանը պատճառված վնասի աստիճանը որոշելու նպատակով 2021թ. նոյեմբերի 27-ին նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացությամբ Մ. Մուսայելյանի մարմնի վրա արձանագրվել հայտնաբերվել էր քերծվածքների ու արյունազեղումների տեսքով 40-ից ավելի վնասվածք, կրծքավանդակի փակ, բութ վնասվածք՝ կրծքոսկրի մարմնի կոտրվածքի ձևով, որն ուղեկցվել է կրծքավանդակի օրգանների վնասումով՝ ձախակողմյան ենթամաշկային էմֆիզեմիայի ու պնևմոմեդիաստենումի զարգացումներով, որոնք առաջացրել են առողջության ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող:
Ձեռք բերված տվյալների հիման վրա ԱՀ ազգային անվտանգության ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ ԱՀ քրեական օրենսգրքի 111-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 11-րդ կետերով (դիտավորությամբ մեկ ուրիշին ծանր մարմնական վնասվածք պատճառելը մի խումբ անձանց կողմից և ազգային ատելության շարժառիթով) նախատեսված հանցագործության հատկանիշներով, կատարվում է հետաքննություն»,- նշված է Արցախի Հանրապետության դատախազության հայտարարության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանցիների կողմից առևանգված Սեյրան Սարգսյանի դիակի վրա հայտնաբերվել է գնդակային մահացու վնասվածքներ. ԱՀ ՔԿ
- Այս պահին խաղաղապահները բանակցում են Սեյրան Սարգսյանի դիակը արցախյան կողմին հանձնելու շուրջ. ԱՀ դատախազություն
- ԱՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է Ադրբեջանի ահաբեկչական քաղաքականությունը
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան