«Հրապաակ». Դուք օրենսդիրնե՞ր եք, թե՞ փողոցի խուժան
«Հրապարակ» թերթը գրում է.
«ԱԺ հերթական քառօրյայի մեկնարկին հերթական միջադեպը տեղի ունեցավ։ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակում իշխանական պատգամավորները և նրանց օգնականները՝ մոտ 3 տասնյակ, ծեծի են ենթարկել «Հայաստան» դաշինքի պատգամավորների 3 օգնականներին։
Միջադեպը սկսվել է նրանից, որ Փաշինյանի աներձագ Հրաչ Հակոբյանին ու Սիսակ Գաբրիելյանին թվացել է, թե տղաներն իրենց թարս են նայել միջանցքում և չեն ընդունել իրենց բարևը։ Տեղում փորձել են հաշիվ պահանջել, օգնականներն ասել են, որ դա նրանց թվացել է։ Սակայն բացատրությունը համոզիչ չի թվացել, և ՔՊ-ականները դիմել են խորամանկության։ Ռուբեն Ռուբինյանի օգնականի միջոցով կապվել են ընդդիմադիրների օգնականների հետ, կանչել Ռուբինյանի աշխատասենյակ՝ իբր միջադեպը հարթելու, և մոտ 30 հոգով հարձակվել են նրանց վրա ու ծեծել։ Սեռական հայհոյանքները լսելի են եղել ԱԺ միջանցքներում։
Պատմեցին, որ «օպերացիան» ղեկավարել է աներձագը, գլխավոր ծեծողը եղել է թիվ 1 ուսապարկ Վահագն Ալեքսանյանը, ակտիվ մասնակցել են Սիսակ Գաբրիելյանը, Արմեն Խաչատրյանը և այլք։ Արմենուհի Կյուրեղյանի օգնականը՝ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ատենապետ Տարոն Ղազարյանը, դեմքի շրջանում վնասվածքներ է ստացել, շտապօգնություն են կանչել։ Ռուբինյանն աշխատասենյակում չի եղել, իսկ ԱԺ-ում ծառայող ՊՊԾ-ի տղաները թեպետ լսել են գոռոցներն ու հայհոյանքը, սակայն միջամտել են այն ժամանակ, երբ ԶԼՄ-ները հայտնվել են դեպքի վայրում։
Երեկ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանը հարցին՝ հանցագործության մասին հաղորդում ներկայացնելո՞ւ են, ասաց՝ ԶԼՄ-ների հրապարակումներն արդեն իսկ հաղորդում են։ Ավելի ուշ մի խումբ ՀՅԴ-ականներ հավաքվել էին ԱԺ շենքի մոտ և ՔՊ-ականներին կոչ էին անում դուրս գալ ու բացատրություն տալ, թե ինչու են խաբեությամբ տղաներին կանչել սուրճ խմելու, ապա ծեծի ենթարկել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում