Սոչիի երկնքում երկնաքար է նկատվել
Սոչիի բնակիչները սոցիալական ցանցերում հայտնել են Լազարևսկոյե շրջանում քաղաքի վրայով երկնաքարի թռչելու մասին։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
Ենթադրաբար, տիեզերական օբյեկտը այրվել է մինչ Երկրի մակերեսին հասնելը, սակայն հասցրել է հայտնվել տեսախցիկների ու մեքենաների օբյեկտիվների կենտրոնում։
Տեսանյութերի մեկնաբանություններում Սոչիի բնակիչները հիշեցրել են, որ վերջին շրջանում հաճախ են ականատես լինում բնական տարբեր երևույթների՝ հորդառատ անձրևներ, տորնադոներ, ինչպես նաև սողանքներ։
Ինչպես հաղորդում է «Վեստի Սոչի» պետական հեռուստառադիոընկերությունը, գիտնականները հայտնել են, որ երկնաքարերն ամենից հաճախ այրվում են երկրագնդի մթնոլորտում և մնում աննկատ։ Սակայն այս անգամ երկնաքարը տեսանելի է եղել այն բանի շնորհիվ, որ քաղաքում պարզ երկինք է եղել։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին