Վարդենիսում վերահաշվարկի համար դիմել էր ՔՊ-ն. Նրա ձայներն ավելացել են 5-ով
Վարդենիս խոշորացված համայնքի մի քանի ընտրատեղամասերում վերահաշավարկ իրականացնելու համար դիմել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Panorama.am-ի հետ զրույցում թիվ 21 հանձնաժողովի նախագահ Սարո Ղազարյանն ասաց՝ աղաղակող խախտումներ չեն հայտնաբերվել։
Վերահաշավարկ իրականացվել է 21/43 (Լճավան համայնք), 21/44 (Վարդենիս), 21/46, 21/52, 21/60 (Ակունք) ընտրատեղամասերում։
«21/43 տեղամասում քվեները մնացել են անփոփոխ, 21/44 տեղամասում նույնպես մնացել են անփոփոխ, 21/46 տեղամասում «Ահարոն Խաչատրյան» դաշինիքի չորս ձայն պակասել է, «Միասնական» դաշինքից մեկ ձայն է պակասել, ՔՊ-ինը մեկ ձայն ավելացել է, անվավերների քանակն ավելացել է չորսեվ։ 21/52 տեղամասում «Ահարան Խաչատրյան» դաշինքից մեկ ձայն է պակասել, ՔՊ-ի՝ երկու ձայն։ 21/60 տեղամասում երկուսով ավելացել են ՔՊ-ի ձայները, մեկով՝ «Ահարոն Խաչատրյան» դաշինքին»,-մանրամասնեց Սարո Ղազարյանը։
ԿԸՀ հրապարակած նախնական արդյունքների համաձայն, Վարդենիս համայնքում ՔՊ-ի օգտին քվեարկել է 6162 կամ քվեարկածների 46.11 տոկոսը մարդ, «Ահարոն Խաչատրյան» դաշինքի օգտին՝ 4993 մարդ կամ քվեարկածների 37.36 տոկոսը, «Միասնական Վարդենիս» դաշինքի օգտին՝ 2206 մարդ կամ քվեարկածների 16.51 տոկոսը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին