2022 թ. պետբյուջեի նախագծի եկամուտների, ծախսերի և դեֆիցիտի մասով փոփոխություններ են եղել
Ազգային ժողովում ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացնում է 2022 թ. պետական բյուջեի մասին ՀՀ օրենքի նախագծի վերջնական տարբերակը:
Նա հայտնեց, որ վերջնական նախագծի պետական բյուջեի մասին օրենքի հատվածում եկամուտների մասով նախատեսում է 1 տրիլիոն 947,8 միլիարդ դրամ եկամուտներ, բյուջեի ծախսերը կազմում են 2 տրիլիոն 184 միլիարդ դրամ, դեֆիցիտը՝ 236,2 միլիարդ դրամ:
«Բացի նշված ծախսերը, 2022 թ. պետական բյուջեի առաջնահերթությունների հավելվածում ներառված են 85 միլիարդ 556 միլոն դրամ ընդհանուր արժեքով լրացուցիչ միջոցառումներ, որոնք կարող են իրականացվել, եթե բյուջեի եկամուտները գերազանցեն նախագծով սահմանված չափը կամ նախատեսված ծախսային միջոցառումների մի մասն իրականացվեն սահմանվածից որոշակի պակաս արժեքով»,- ասաց Տ.Խաչատրյանը:
Նախարարի ներկայացմամբ, երեք շաբաթ առաջ 2022 թվականի պետական բյուջեի նախագիծն ԱԺ-ում ներակացնելուց հետո նախագծի եկամուտներում, ծախսերում և դեֆիցիտում փոփոխություններ եղել են մի քանի պատճառով.
«Առաջինը օրենքով սահմանված արտարժութային ծախսերի, եկամուտների և ֆինանսավորման աղբյուրների դրամային մեծության վերահաշվարկումն է այս տարվա նոյեմբերի 1-ի փոխարժեքով:
Ընդհանուր առմամբ, բյուջեի եկամուտների գծով զուտ ավելացումները կազմել են 1 միլիարդ 548,3 միլիոն դրամ, որից հարկային եկամուտներն ավելացել են 82,8 միլիոն դրամով՝ պայմանավորված վարկային նոր ծրագրերի ծավալին համապատասխան հաշվարկված լրացուցիչ հարկային եկամուտներով:
Այլ եկամուտները նվազել են 42,8 միլիոն դրամով՝ պայմանավորված փոխարժեքային վերահաշվարկով:
Պաշտոնական դրամաշնորհներն ավելացել են 1 միլիարդ 508,4 միլիոն դրամով, ինչը ձևավորվել է մի կողմից փոխարժեքային վերահաշվարկների, մյուս կողմից Եվրոպական միության դրաշնորհային աջակցության ավելացման արդյունքում:
Տ.Խաչատրյանն ասաց, որ փոփոխությունների արդյունքում պետական բյուջեի ծախսերը զուտ արժեքով նվազել են 5 միլիարդ 187,9 միլիոն դրամով:
Հարակից հրապարակումներ`
- Թադևոս Ավետիսյանը՝ 2022թ․ բյուջեի հակասոցիալական նախագծի մասին
- Բյուջեի նախագծի գիտության բաժնում ես չնկատեցի «հայագիտություն» բառը. Լիլիթ Գալստյան
- Բյուջեի 87.3 %-ը կուղղվի Հակակառուպցիոն կոմիտեի աշխատակիցների աշխատավարձերին. Սասուն Խաչատրյան
- Շատ վատ է, որ պատրաստված չեք եկել բյուջեի քննարկմանը. Աննա Մկրտչյանը՝ Արայիկ Հարությունյանին
- ԱԱԾ բյուջեի ավելացումը պայմանավորված է գալիք դեմարկացիայի, դելիմիտացիայի և միջանցքի հետ․ քաղաքագետ
- 2022 թ. ԱԱԾ բյուջեն 2021 թ-ի բյուջեի նկատմամբ ավելի է 22.85 %-ով. Տիգրան Խաչատրյան
- ԱԺ-ում մեկնարկեց 2022 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան