Կոլորադոյում լիճը հանկարծակի սկսել է «սարսափելի» ձայներ հանել
Կոլորադոյի զբոսայգիների և վայրի բնության ծառայության աշխատակիցը հրապարակել է Ստիմբոտ լճի «տարօրինակ» հնչյունների տեսանյութը: Տեսանյութը տեղադրվել է Թվիթերում։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
Ինչպես նշված է տեսանյութի նկարագրության մեջ, «անհավանական» ձայները ժայթքում են սառույցից, մինչդեռ դրանք միևնույն ժամանակ նման են «Աստղային պատերազմներ» սագայի ձայներին:
Ինչպես նշում է CBS հեռուստաալիքը, այս ձայնը կապված է եղանակային երևույթի հետ, երբ ջերմաստիճանի տատանումները հանգեցնում են սառույցի ընդլայնման կամ կծկման։ Սա իր հերթին առաջացնում է դրա մեջ ճաքերի առաջացում, ինչի պատճառով էլ առաջանում է նմանատիպ ձայն։