ՔՊ պատգամավորները կանխեցին աշխատավարձերի բարձրացումը՝ պահպանելով պաշտոնյաների պարգևատրման համակարգը
«Խնդիրն այն է, որ սա էլ արդեն երրորդ տարին է՝ հանրային ծառայության վարձատրության հիմնական երաշխիքներից մեկը խախտվում է և հետքայլ է կատարվում»,- խորհրդարանում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը՝ անդրադառնալով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին։
Պատգամավորի խոսքով՝ չնայած նախագիծը կարճ է, բայց վերաբերում է բազմահազարանոց պետական համակարգի աշխատողներին:
Ըստ Ավետիսյանի՝ հանրային ծառայողի բազային վարձատրության չափը, որով ձևավորվում է ամբողջ վարձատրության համակարգը, գործող օրենքով պետք է նվազ չլիներ նվազագույն աշխատավարձի 80 %-ից, որը գործել է տարիներ շարունակ, բայց 2020 թվականից հետո իջեցվել է 70 %-ի, որը կրկնվել է 2021 թ-ին ու բերված նախագծով նույնպես առաջարկվում է նաև այն կրկնել հաջորդ տարի:
«Ինչ փաստարկ է բերվում: Ասում են՝ գիտեք, բյուջեն հնարավորություն չունի, սպասենք՝ տեսնենք, թե ինչ է տեղի ունենալու, հետո կանդրադառնանք դրան»,- գործադիրի հիմնավորումը ներկայացրեց ընդդիմադիր պատգամավորը:
Նա նկատեց, որ աշխատավարձի բարձրացման խոստումներ եղել են ընտրություններին ընդառաջ, երբ իշխանությունները հավաստիացնում էին, որ իշխանությունները կանդրադառնան աշխատավարձին, կկարգավորեն կանոնակարգերը:
Նկատելով, որ կառավարությունը նաև խոստացել էր անօրինական պարգևատրումների հարցն էլ լուծել, որն այդպես էլ չարեց՝ Թադևոս Ավետիսյանն ասաց. «Այդ լուծումները ձեռնտու չեն այսօրվա քաղաքական իշխանությանը, որովհետև պարգևատրման համակարգով լուծվում են բարձրաստիճան պաշտոնյաների խնդիրները, իսկ հանրային ծառայողների մնացած մասն այդպես էլ մնում է այն վիճակում, երբ ամեն հաջորդ տարի գնալով ավելի քչանում են նրանց իրական եկամուտները և իջնում կյանքի որակը»։
Ըստ պատգամավորի՝ նախագծով ներկայացվածը լուծում չէ, քանի որ բյուջեի առաջանցիկ աճ կա, ծախսերի աճ կա և պարգևատրման ֆոնդ էլ ունեն ու ցանկության դեպքում այլ միջոցներ էլ կարելի էր գտնել, որ գոնե աշխատավարձերը բարձրացվեին այն չափով, որքան միջին գներն են բարձրացել:
«Սա հետքայլ է հանրային ծառայության վարձատրության համակարգում, և «Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու նախագծին»,- ասաց Թադևոս Ավետիսյանը:
Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Վաչե Քալաշյանը հայտարարեց, որ եթե վարձատրությունը փորձեն բարձրացնել, ապա տնտեսական համակարգը կարող է կոլապսի ենթարկվել:
ԱԺ-ն ՔՊ-ի պատգամավորների քվեարկության շնորհիվ ընդունեց հանրային ծառայողների աշխատավաձերի բարձրացումը կանխող օրենքի նախագիծը:
Հարակից հրապարակումներ`
- Երեկվա խուլիգանությունը հերթական անգամ եղել է ծրագրավորված և այլ շենքից հրահանգված. Սեյրան Օհանյան
- Թշնամուց վախեցած իշխանությունից սպասել, որ ինքը հերոսություն պետք է գործի, ուղղակի անիմաստ է. Արծվիկ Մինասյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին