Ալեն Սիմոնյանը հայց է ներկայացրել ընդդիմադիր պատգամավոր Արեգնազ Մանուկյանի դեմ
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայց է ներկայացրել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանի դեմ սուտ խոսելու հետ կապված: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց Ալեն Սիմոնյանը։
«Տիկին Մանուկյանը վերջին երեք ամսում 4 նախադասություն տեքստի տարբեր տեղերում դնում և կարդում է՝ «ասֆալտը», «Հունաստանը», «բուքմեյքերական գրասենյակը», մյուսը չեմ հիշում:
Դուք դատարանում պատասխան կտաք, և դատարանը ձեզ կպարտավորեցնի գալ և այդ նույն թղթով ներողություն խնդրել»,- ասաց Ալեն Սիմոնյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները