Աննա Մկրտչյան. Մեր գլխացավանքը «3+3»-ը չէ, Նիկոլն է
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը համարում է, որ Հայաստանը ներկայացուցիչ չունի որևէ քաղաքական ձևաչափով քննարկումներին։
«Մենք ներկայացուցիչ չունենք որևէ ֆորմատում՝ դա կլինի 3+3, Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպում, թե Սոչիում, թե Բրյուսելում կայանալիք հանդիպումը։ Դուք համարում եք, որ մենք այնտեղ ներկայացուցիչ ունե՞նք»,-ասաց նա ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում։
Ընդդիմադիր պատգամավորն ասաց՝ մի քանի ամիս առաջ կար հնարավորություն ՄԱԿ-ի ամբիոնից խոսելու, որ Արցախի ժողովրդի, հայ ժողովրդի նկատմամբ իրականացվել են պատերազմական բազմաթիվ հանցագործություններ։
«Այդ հանցագործությունների հիմնավորումները տվել էին միջազգային կազմակերպությունները, դաշնակից պետությունների անվտանգային մարմինները։ Պետք էր այդ ամենը հավաքել ու ներկայացնել ՄԱԿ-ի երկրներին։ Մեր գլխացավանքը «3+3»-ը չէ, մեր գլխացավանքը Նիկոլն է, երբ դրանից ազատվենք, բոլոր ձևաչափերում ունենանք Հայաստանի ներկայացուցիչ, նոր կարող ենք արդյունավետ քննարկումներ ունենալ»,-նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության ՀՀԿ-ական պատգամավորը։
Աննա Մկրտչյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանի օրոք, որը մի օր գերուն հերոսացնում է, մյուս օրը հանցագործ որակում, մի օր ասում է՝ չկրակելու հրաման չի տվել, հաջորդ անգամ հայտարարում է, որ բանավոր պայմանավորվածություն Ադրբեջանի հետ չի կարող ձեռք բերվել, դավաճանություն է, արդյունավետ քննարկումների մասին խոսելն ապարդյուն է։
Հարակից հրապարակումներ`
- «3+3» ձևաչափով առաջին նիստը տեղի կունենա վաղը Մոսկվայում
- Միրզոյանն ու Լավրովը քննարկել են «3+3» ձևաչափին առնչվող հարցեր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան