Բացառապես դրական բաղադրիչ ունեցող ռեֆորմի դեպքում չի հիշատակվում, որ մշակվել է նախկին իշխանությունների կողմից. Վարդևանյան
Ազգային ժողովի հերթական նիստում քննարկվում է Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Հիմնական զեկուցողն է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը:
Նախատեսնում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի հունվարի 1-ը երակարձգել բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող տրանապսրոտային միջոցների ներմուծման և օտարման համար գործող արտոնության ժամկետները: Բացի այդ 2020 թվականի մարտին Եվրասիական տնտեսական հանձնաժովի որոշմամբ մինչեւ 2021 թվականի դեկտեմբերի 31-ը զրոյացվել են Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքի դրույքաչափերը՝ էլեկտրական շարժիչով աշխատող M1 եւ M1G (մարդատար) տրանսպորտային միջոցների համար:
Նախագծի համաձայն, 2019-2021 թվականների ընթացքում ՀՀ ներմուծվել է ավելի քան 5200 էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոց:
Հարակից զեկուցող տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանն ասաց, որ ներկայացված նախագծով առաջարկվում է ՀՀ Հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածով սահմանված ավելացված արժեքի հարկի արտոնություններն երկարաձգել ևս երկու տարով՝ մինչև 2024 թ. հունվարի 1-ը:
«Այս նախագիծը դեռևս մշակվել է նախկին կառավարության օրոք: Ի գիտություն պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի, Կարեն Կարապետյանի օրոք է մշակվել և սա իսկապես շուկայում էլեկտրոմոբիլների ներկրման խթանիչ մեխանիզմ է: Շատ ուրախ եմ, որ ձեր կառավարությունը ևս հավանություն է տվել այս նախագծին և 2019 թ. այն մտել է ուժի մեջ»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Նրա կարծիքով, իսկապես օրինագիծն աշխատելու է, շարունակությունը կունենա էֆեկտիվ բնույթ:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն ասաց, որ որոշակի օրինաչափություն է նկատել ու ուզում է արձանագրել. «Ցանկացած ռեֆորմ, որն իր մեջ ունենում է որոշակի դրական և բացասական տարրեր, այդ ժամանակ անպայմանորեն հիշատակվում է շատ հստակ, որ դա մշակվել է նախկին իշխանությունների կողմից: Այն նախաձեռնությունը, որն իր մեջ հանրությանը ներկայացնելու բացառապես դրական բաղադրիչ ունի, այդ ժամանակ դա չի հիշատակվում: Դա արդեն մշակված սովորույթ է, որը կայուն իրացվում է իշխանությունների կողմից»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան