Ժողովրդավարության հաղթանակը սկսվում է ՏԻՄ-երից ձեր՝ իշխանական ուժի դուրսվռնդումով. Արմենուհի Կյուրեղյան
«Քանի որ օրենքով չի նախանշվում այն նպատակները, որոնց կարելի է ուղղել այդ գումարները, ապա ոչ ոք չի կարող վաղն ավագանուց պահանջել, թե ինչո՞ւ այդ գումարները չեն օգտագործում հենց հանքարդյունաբերության հետևանքներն ազդակիր համայքններում վերացնելու համար»,-խորհրդարանում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը՝ ելույթ ունենալով կառավարության հեղինակած Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծի վերաբերյալ:
Նախագծով նախատեսվում է հանքարդյունաբերությունից գանձվող ռոյալթիների 2%-ը տրամադրել ազդակիր համայնքներին՝ հանքարդյունաբերության բացասական ազդեցությունը մեղմելու ծրագրեր իրականացնելու համար:
Կյուրեղյանը նկատեց, որ առաջարկվող փոփոխությունը կարևոր է, քանի որ համայնքային բյուջեն ավելացվում է, ինչը կնպաստի այն խնդիրների լուծմանը, որոնք կմեղմեն նրանց վրա հանքարդյունաբերության բացասական ազդեցությունը:
Պատգամավորն առաջարկեց օրենքով սահմանել այն նպատակները, որոնց պետք է ուղղված լինեն այդ միջոցները:
«Հակառակ դեպքում ստացվում է, որ կառավարությունը փորձում է ամեն մի նոր հնարավորությունն օգտագործել ՏԻՄ-երի նկատմամբ ազդեցությունը մեծացնելու համար»,- հայտնեց ընդդիմադիր պատգամավորը և նկատեց, որ իշխանությունների այս վարքագիծը հասկանալի է՝ հատկապես, որ վերջին ՏԻՄ ընտրությունների արդյունքում իշխող ուժն էապես նվազեցրել է իր քվեների թիվը՝ ինչքան էլ ՔՊ ներկայացուցիչները փորձեն դրանք իրենց հաղթանակը ներկայացնել:
Արմենուհի Կյուրեղյանը բերեց ՔՊ-ի սիրած Իջևանի և իր սիրած Վանաձորի ՏԻՄ ընտրությունների արդյունքները, ըստ որոնց՝ Իջևանում ՔՊ-ն նախորդ ընտրություններում ստացել էր 5900 ձայն, իսկ վերջինում՝ 3200 քվե, իսկ Վանաձորում 25900-ից հասել են 8200-ի՝ նվազելով 68 %-ով:
«Ինչքան էլ ասեք, որ հաղթել եք, դուք պարտվում եք օր-օրի և դիմադրության շարժումը մեծանում է, և եթե դուք սա ներկայացնում եք ժողովրդավարության հաղթանակ, ապա եկեք արձանագրենք, որ ժողովրդավարության հաղթանակը սկսվում է ՏԻՄ-երից ձեր՝ իշխանական ուժի դուրսվռնդումով և այն մեծ թափ է հավաքելու»,- հայտարարեց Կյուրեղյանը:
Հարակից հրապարակումներ`
- Լրատվամիջոցի վրա դնում եք հետախուզա-ԱԱԾ-ական պարտականություններ. Լիլիթ Գալստյան
- Ձեր նկատմամբ այդ կարծիքն արտահայտելու ցանկությունը ժողովրդի մոտ այնքան մեծ է, որ ֆրանսիացիֆանտաստ գրողներ են գտնում. Հայկ Մամիջանյան
- Մի ունեցեք հիշողության կորուստ. Աղվան Վարդանյանը՝ Էդուարդ Աղաջանյանին
- Աննա Մկրտչյան. Մեր գլխացավանքը «3+3»-ը չէ, Նիկոլն է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան