Գերասիմովը հայտարարել է Ռուսաստանի սահմանների մոտ ԱՄՆ-ի հրթիռային հարվածների մասին
ԱՄՆ ռազմավարական ավիացիան սկսել է շատ ավելի հաճախ հայտնվել Ռուսաստանի արևելյան սահմանների անմիջական մերձակայքում՝ մշակելով թևավոր հրթիռների կիրառման գիծ դուրս գալը, հայտարարել է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը օտարերկրյա զինվորականներ կցորդների առջև ճեպազրույցում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Վերջերս նկատելիորեն ավելացել է ԱՄՆ ռազմավարական ավիացիոն թռիչքների թիվն անմիջապես Ռուսաստանի արևելյան սահմանների մոտ։ Այս իրադարձությունների ընթացքում ամերիկյան ռմբակոծիչների անձնակազմերը նաև փորձարկում են թևավոր հրթիռների կիրառման գիծ հասնել՝ պայմանական հրթիռային հարվածի հասցմամբ»,-ասել է Գերասիմովը:
Նրա խոսքով՝ բոլոր դեպքերում ռուսական հակաօդային պաշտպանությունը «ժամանակին հայտնաբերում է նման թիրախները և միջոցներ է ձեռնարկում միջադեպերը կանխելու համար»։