Իտալիայում վառվել է աշխարհի ամենամեծ տոնածառի լույսերը
«Աշխարհի ամենամեծ տոնածառը» ամեն տարի վառվում է Մոնտե Ինգինո լանջին, որը նայում է Իտալիայի կենտրոնական Ումբրիա շրջանի միջնադարյան Գուբբիո քաղաքին: Այս մասին տեղեկացնում է «wantedinrome.com»-ը։
Տոնական սեզոնը նշելու համար քաղաքը լուսավորում է իր կախարդական տոնածառը ավելի քան 700 լույսերով: Այս արարողությունը սկիզբ է առել 1981 թվականից:
Ուշագրավ ինստալյացիայի բարձրությունը հասնում է 750 մետրի։ Տոնածառի պատկեր ստանալու համար օգտագործվել է 8,5 կիլոմետր երկարությամբ մալուխ։
Լույսերի վառման արարողությունը հեռարձակվել է ուղիղ եթերով: