Կառավարությունը բյուջեից 2 մլրդ 826 մլն վերաբաշխեց ճանապարհների ասֆալտապատման նպատակով
«Նախագծով խոսքը գնում է 4 ծրագրի մասին՝ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական (Մ- 6) ճանապարհը՝ Ասիական զարգացման բանկով, «Տրանշ-3»-ը՝ Եվրոպական ներդրումային բանկով՝ «Տրանշ-3»-ի մյուս հատվածը, և Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող կենսական նշանակության ծրագրերը»,-կառավարության նիստում հերթական հարցը զեկուցելիս ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
Նախարարի ներկայացրած հերթական 2021 թ. պետական բյուջեում 2 մլրդ 826 մլն դրամ վերաբաշխման նախագծի նպատակը մի քանի ավտոճանապարհների կառուցման աշխատանքներն ավարտին հասցնելն է։
Սանոսյանի խոսքով՝ թվարկված ծրագրերին համապատասխանաբար հատկացվում է 530 մլն, 886 մլն, 610 մլն և 800 մլն դրամ:
Ըստ նախարարի՝ Վանաձոր-Ալավերդի-Վրաստան 51.7 կմ ճանապարհ, նախատեսված էր ավարտել նոյեմբեր սակայն չեն ավարտել 4 կմ հատված և եթե եղանակային պայմանները թույլ տան՝ կավարտեն, բայց այդ աշխատանքների ժամկետը երկարացվել են մինչև 2022 թվականի հունիսի 15-ը:
«Ինչ վերաբերում է «Տրանշ-3»-ի երկու հատվածներին, այս տարի տարվա սկզբում նախատեսված էր 20 կմ ասֆալտապատել, տարվա ընթացքում փոխվել է՝ դարձել է 30 կմ: «Բայց մեզ հաջողվել է այս տարի ասֆալտապատել 50 կմ, և այս լրացուցիչ գումարները վերաբաշխելու կարիք կա: Մենք արդյունքում ունեցանք, որ Թալինից մինչև Գյումրի մեկ կողմն ամբողջովին բացված է, ընդ որում՝ և՛ Թալին, և՛ Մարալիկ համայնքները շրջանցող, առանց այդ համայնքներ մուտք գործելու կարող ենք հասնել Գյումրի»,-ասաց Գնել Սանոսյանը:
Նա հավաստիացրեց, որ 12 ծրագրերից 10-ը՝ 67 կմ-ից 55-ն ավարտվել է և միայն մեկ ծրագիր կա, որը հաջորդ տարի կավարտվի, իսկ մյուսում որոշ աշխատանքներ կան չարված:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունն ուշացումով Գյումրու ճանապարհների ծրագրին փոխանցեց 948 մլն դրամ՝ նաև ՎԶԵԲ-ի տրամադրած վարկային միջոցները
- Կառավարության ներկայացրած նախագիծը ղեկավար պաշտոններում պաշտոնավարման իրավունքի ցենզերն իջեցնելու մասին է. Աննա Մկրտչյան
- Գործադիրն այսօր սահմանափակեց gov.am և govtravel.am կայքերից բաց տեղեկատվություն ստանալու հնարավորությունը
- Կառավարությունն այսօրվա որոշմամբ կփորձի վերահսկել Հայաստանի ալմաստի բիզնեսը
- Սովորողների թվի նվազման հետևանքով խնայված 203 մլն դրամը կառավարությունը կուղղի պահուստային ֆոնդ
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում