Սովորողների թվի նվազման հետևանքով խնայված 203 մլն դրամը կառավարությունը կուղղի պահուստային ֆոնդ
Կառավարությունն այսօրվա նիստում «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հերթական նախագծով հիմնական մասնագիտացված հանրակրթության բնագավառում սովորողների թվի կրճատման հետևանքով խնայված 203 մլն դրամն կուղղի ՀՀ կառավարության պահուստային ֆոնդը:
Որոշման նախագծի մեջ ասվում է. «2021 թվականի պետական բյուջեի «1146 Հանրակրթության ծրագիր» բյուջետային ծրագրի «11011 Հիմնական մասնագիտացված հանրակրթություն» միջոցառման շրջանակներում առաջացած տնտեսումը պայմանավորված է սովորողների միջին տարեկան թվի նվազմամբ:
«Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդը կավելանա 203007000 ՀՀ դրամով՝ առավել առաջնային խնդիրներ լուծելու նպատակով»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան