ՍԴ որոշումից հետո անհապաղ պետք է փոխվի մեր երեք գործընկերների խափանման միջոց կալանքը,. «Հայաստան» դաշինք
«Հայաստան» դաշինքի խորհրդարանական խմբակցության երեք պատգամավորներն ազատ կարձակվեն: Այս մասին ասված է «Հայաստան» դաշինքի տարածած հաղորդագրության մեջ՝ ԱԺ պատգամավորների անձեռնամխելիության վերաբերյալ ՍԴ որոշման մասին:
«Քիչ առաջ Սահմանադրական դատարանը հրապարակեց պատգամավորների անձեռնմխելիության վերաբերյալ որոշումը: Սահմանադրական դատարանը, ըստ էության, արձանագրեց, որ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից չի կարող պահվել անազատության մեջ:
Սահմանադրական դատարանի այս որոշումից հետո անհապաղ պետք է փոխվի մեր երեք գործընկերների՝ Արմեն Չարչյանի, Մխիթար Զաքարյանի և Արթուր Սարգսյանի խափանման միջոց կալանքը, և նրանք պետք է ազատ արձակվեն»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- ՍԴ որոշման ուժով Արմեն Չարչյանն անհապահ պետք է ազատ արձակվի․ Փաստաբան
- ՍԴ-ն պարտավորեցրել է անհապաղ ազատ արձակել կալանավորված ընդդիմադիր պատգամավորներին