Հյուսիսային Իրաքում թուրքական բանակը կենդանի ուժի կորուստներ է ունեցել
Թուրքիայի կողմից Հյուսիսային Իրաքում քուրդ զինյալների դեմ իրականացվող ռազմական գործողությունների ժամանակ թուրքական բանակը կորուստներ է ունեցել: Այս մասին գրում է ermenihaber-ը։
Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների հետ բախման ժամանակ սպանվել է 3 թուրք զինվոր:
Քուրդ զինյալների շրջանում նույնպես կան կորուստներ: Ըստ թուրքական լրատվամիջոցների սպանվել է 6 քուրդ զինյալ:
Նշվում է նաև, որ Թուրքիայի զինված ուժերը PKK-ի դեմ ռազմական գործողություններ են իրականացնում ոչ միայն երկրի ներսում, այլ նաև Թուրքիայի սահմաններից դուրս:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան