Ճապոնացի միլիարդատերը թռչել է դեպի Միջազգային տիեզերակայան
Ճապոնացի միլիարդատեր Յուսակու Մաեզավան այսօր մեկնել է Միջազգային տիեզերակայան (ISS), որտեղ նա նախատեսում է փաստագրել իր փորձը YouTube-ի իր 750,000 բաժանորդների համար: Այս մասին հայտնում է «dailymail.com»-ը։
Մաեզավան ՄՏԿ է ուղևորվել «Սոյուզ» տիեզերական մոդուլով Ղազախստանում գտնվող «Բայկոնուր» արձակման կայանից՝ իր օգնական Յոզո Հիրանոյի ուղեկցությամբ: Զույգը ՄՏԿ-ում կանցկացնի 12 օր:
Ուղևորության արժեքը պարզ չէ, քանի որ գինը գաղտնի է պահվել: Նախկին հաճախորդները, ըստ տեղեկությունների, վճարել են 20-40 միլիոն դոլար դեպի ՄՏԿ թռիչքների համար:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա