Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը յոթերորդ անգամ հայր է դարձել
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և նրա կինը՝ Քերի Ջոնսոնը դուստր են ունեցել։ BBC News-ի փոխանցմամբ՝ քաղաքական գործիչը հայր է դարձել յոթերորդ անգամ։
Աղջիկը լույս աշխարհ է եկել Լոնդոնի հիվանդանոցներից մեկում դեկտեմբերի 9-ին։ Զույգի մամուլի քարտուղարը հայտնել է, որ մայրն ու նորածինն իրենց լավ են զգում։
57-ամյա Բորիս Ջոնսոնն ամուսնացել է 2021 թվականի մայիսին։ Այդ ժամանակ նա և իր կինն արդեն ունեին ընդհանուր որդի՝ Վիլֆրեդը։
Սա քաղաքական գործչի յոթերորդ երեխան է և երկրորդ երեխան, որը ծնվել է նրա վարչապետության օրոք։ Բորիս Ջոնսոնը հազվադեպ է խոսում իր անձնական կյանքի մասին և միայն այս տարվա սեպտեմբերին է ասել, որ վեց երեխա ունի։ Նա խոստովանել է, որ բազմազավակ հայր լինելն այդքան էլ հեշտ չէ, սակայն արդյունքում ստանում ես ավելի շատ սեր։
Ջոնսոնը նաև հավելել է, որ իր ողջ կյանքի ընթացքում բավականին շատ նորածինների տակդիրներ է փոխել։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները