Միրզոյանն ու Լավրովը քննարկել են «3+3» ձևաչափին առնչվող հարցեր
Դեկտեմբերի 8-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական ու համապարփակ կարգավորման նպատակով խաղաղ գործընթացի լիարժեք վերականգնումը։
Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովը քննարկել են նաև 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ․ հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով կողմերի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը։
Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի ղեկավարության կողմից հնչող ռազմատենչ հայտարարությունները և ուժի կիրառման սպառնալիքները լրջորեն վտանգում են տարածաշրջանային կայունությունը և անվտանգությունը:
ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները քննարկել են նաև «3+3» ձևաչափին առնչվող, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային օրակարգի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։
Հարակից հրապարակումներ`
- «3+3»-ի փոխարեն «3+4». աբխազները՝ Թուրքիայում
- Վրաստանը հրաժարվում է մասնակցել 3+3 ձևաչափին
- Զախարովան՝ «3+3» ձևաչափի և ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի մասին
- «3+3» ձևաչափը չի կարող աշխատել, երկրների շահերը բոլորովին հակադարձ բևեռներում են. Իսկանդարյան
- Կան մի քանի տարածաշրջանային համագործակցության առաջարկներ, 3+3-ը միայն մեկն է. ԱԳ փոխնախարար
- Էրդողանը՝ «3+3»-ի մասին․ Եկեք վեցով համատեղ քայլ անենք և խաղաղություն հաստատենք տարածաշրջանում
- Ստեփան Դանիելյան. ԱՄՆ-ն փաստորեն վետո դրեց Թուրքիայի նախաձեռնած «3+3» ֆորմատին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան