Մուրադով. Բոլոր ադրբեջանցիները վերադարձվել են Բաքու, հայ ռազմագերիների վերադարձման աշխատանքները շարունակվում են
Արցախում պատերազմի ժամանակ գերեվարված ադրբեջանցի բոլոր զինծառայողները վերադարձվել են։ «ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է ՌԴ Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովը։
Նա նշել է, որ վերադարձը կազմակերպվել է ռուսական խաղաղապահ առաքելության աջակցությամբ, հայ ռազմագերիների վերադարձման աշխատանքները շարունակվում են։
«Կարծում եմ, այս հարցը պետք է ամբողջությամբ փակվի, և ռուս խաղաղապահները գործն ավարտին կհասցնեն»,-նշել է նա։
Ռուստամ Մուրադովն ասել է՝ որպես զինվորական հասկանում է, թե ովքեր են ռազմագերիները, ինչ զգացումներ են ունենում գերության մեջ գտնվելու ընթացքում։
«Ես հիշում եմ առաջին չվերթը, երբ մենք թռանք Բաքու, ես տեսա տղաների դեմքերը, երբ վայրէջք կատարեցինք «Էրեբունի» օդակայանում։ Արցունքներ էին, նրանք չէին հավատում, որ տուն են վերադարձել»,-պատմել է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում