Մի ունեցեք հիշողության կորուստ. Աղվան Վարդանյանը՝ Էդուարդ Աղաջանյանին
«Արդյո՞ք նախագծի հեղինակներն ուսումնասիրել են որևէ վիճակագրություն` հայհոյանքների արդյունքում միջանձնային հարաբերություններ պարզելու քանի դանակահարության, սպանության դեպքեր են տեղի ունենում»,- «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը հարցն ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանին, ով Աժ-ում ներկայացնում է ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին և ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցի հարցը:
Իշխանական պատգամավորը նաև նշեց, որ Աղվա Վարդանյանն իր ելույթում նշեց՝ մարդիկ կվիրավորեն մտքում, և օրենքը հարցը չի լուծում:
«Կարծում եմ, եթե մարդիկ դա անեն մտքում, այս պարագայում դա կոնկրետ լուծում կլինի և կստացվի, որ օրենքը իր նպատակին հասել է»,- ասաց Է.Աղաջանյանը:
Աղվան Վարդանյանն արձագանքեց, որ վիճակագրության վերաբերյալ հարցին չի կարող պատասխանել, բայց մարդկության ողջ պատմության ընթացքում նման վիրավորանքները նաև այդպիսի հետևանքներ են ունենում:
«Եթե դուք կբերեք որևէ վիճակագրական տվյալ, որ այս օրենքն ընդունելուց հետո վերջին չորս ամսում նվազել են նման դեպքերը, ապա դուք արդարացված կլինեք։ Մարդիկ ոչ միայն մտքում կանեն այդ վիրավորանքը, այլև այլաբանորեն, այլասացությամբ, շուռ տված: Այնպես որ, սրանով դուք հարց չեք լուծելու։ Ցավում եմ, իհարկե: Այս հարցը կարող էիք լուծել ժամանակին, բայց արդեն «գնացքը գնացել է»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Էդուարդ Աղաջանյանը, դիմելով Աղվան Վարդանյանին, ասաց, որ նման նախագիծ առաջարկելիս՝ հաշվի չեն առնում լեզվական առանձնահատկությունները։
«Դուք ասացիք, որ մի քանի տարի առաջ հայհոյանքների ամբարները մենք ենք բացել և եթե այն ժամանակ այս օրենքը գործեր, ապա մարդիկ կլինեին կալանավայրերում և հետագայում հեղափոխությունը տեղի չէր ունենա: Դուք կարծում եք, որ հեղափոխության մասնակիցները կամ առաջնորդները երբևէ իրենց թույլ են տվել հայհոյե՞լ իշխանությանն այդ օրերին»,- հարցրեց նա:
Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Կարճ ժամանակ է անցել, երեք-չորս տարի, հիշողության կորուստները լավ բան չեն, և եթե չհոգնեմ, կբերեմ ձեզ մեկ անձի վերաբերյալ հայհոյանքների հարյուր հազար օրինակ, որոնք եղել են, արտահայտվել են: Մի ունեցեք հիշողության կորուստ»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան