«Օմիկրոն»-ը կնպաստի միջտարածաշրջանային զբոսաշրջության զարգացմանը
Կորոնավիրուսի օմիկրոնի շտամի առաջացումը կարող է նպաստել միջտարածաշրջանային զբոսաշրջության զարգացմանը։ Այս մասին հինգշաբթի լրագրողներին հայտնել է Ռուսաստանի ճանապարհորդական արդյունաբերության միության Ուրալի մասնաճյուղի ղեկավար, Ուրալի զբոսաշրջության ասոցիացիայի նախագահ Միխայիլ Մալցևը, գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
«Եթե փորձենք դրական կողմեր գտնել այս ակնհայտ բացասական հարցում, դա միջտարածաշրջանային զբոսաշրջության հնարավոր զարգացումն է», - ասել է փորձագետը:
Ինչ վերաբերում է արտաքին զբոսաշրջությանը, ապա, Մալցևի խոսքով, Հարավային Աֆրիկայում դեռևս գործում են զբոսաշրջիկների մուտքի սահմանափակումներ։
Արտասահմանյան ճանապարհորդությունների մասով այլ լուրջ սահմանափակումներ դեռ չկան։
«Հարավային Աֆրիկան երբեք զանգվածային ուղղություն չի եղել։ Մենք, իհարկե, կարող ենք առանց նրա որոշ ժամանակ ապրել», - նշել է Մալցևը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին